Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ Անդրկովկասի վրա․Փույա Հոսեյն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ խաչվում են գլոբալ ու ռեգիոնալ ուժային կենտրոնների շահերը, ռազմաքաղաքական իրավիճակը վերջին օրերին կտրուկ լարվել է:

Իսրայելում շարունակվում են հրթիռակոծություններն ու ավիահարվածները։ Իսլամիստական խմբավորումները երկուշաբթի գիշերը իսրայելական քաղաքների ուղղությամբ հարյուրավոր հրթիռներ են արձակել Գազայի հատվածից։ Իսրայելցի զինվորականները պատասխանում են հրթիռներով և ավիահարվածներով։ Զոհերի թիվն աճում է։

Անհանգիստ է իրավիճակը նաև հարևան Իրանի շուրջ: Արևմուտքի հետ Թեհրանի հարաբերությունների և միջուկային ծրագրի հեռանկարները որքան մշուշուտ, այնքան էլ անհանգստացնող են:

Տարածաշրջանում շարունակում է ագրեսիվ կերպով իր շահերն առաջ տանել Թուրքիան: Ռուսաստանի հետ Անկարայի ուժային հարաբերությունների գիծը լարվածության տարբեր աստիճաններով սկսվում է Ուկրաինայից, անցնում Հարավային Կովկասով, որի շփման գծում նաև Հայաստանն է, ու ձգվում մինչև Կենտրոնական Ասիա:

Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի, դեռևս կես տարի առաջ պատերազմ տեսած Հարավային Կովկասի վրա դրա անուղղակի և ուղղակի ազդեցութուններին ու վտանգներին անդրադարձ կատարվեց «Թեժացած Մերձավոր Արեվելք. վտանգներ Հարավային Կովկասի համար» թեմայով առցանց քննարկման ժամանակ:

Թեմայի շուրջ իր դիտարկումները ներկայացրեց «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին:

Նա ընդգծեց, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ Անդրկովկասի վրա:

«Արցախի պատերազմից հետո Անդրկովկասը գերտերությունների հակամարտությունների երկրորդ օջախն է դարձել: Հակամարտությունը որոշ ժամանակով սառեցված է, բայց շարունակվում է հիբրիդային պատերազմը: Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սպառնալիքները շարունակվում են, բացի Արցախից՝ նաև Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ: Այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարող է ուղիղ ազդեցություն ունենալ Անդրկովկասի վրա, և ամեն կրակ կարող է մի մեծ հրդեհ բռնկել տարածաշրջանում»,- նշեց Հոսսեյնին՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր անվտանգային հարցերը Իրանի և Ռուսաստանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: