Առաջին եռամսյակում զբոսաշրջությունը նվազել է 72%-ով․ Հայաստան է այցելել 86․524 զբոսաշրջիկ

Լուրեր

11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Բոլորը

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 86․524 զբոսաշրջիկ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է շուրջ 72%-ով։ Այս մասին են վկայում Պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Այսպես՝ 2019 թվականի հունվար-մարտին Հայաստան է այցելել 364․489 զբոսաշրջիկ, 2020թ․ նույն ժամանակահվածում՝ 311․264, իսկ 2021-ին՝ 86․524 զբոսաշջիկ։

Այս տարվա հունվար-մարտին Հայաստան եկած զբոսաշրջիկների 34.9%-ը կամ 30․213-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, 30.8%-ը կամ 26․633-ը՝ Հայաստանի քաղաքացիներ, 10.9%-ը կամ 9․394-ը՝ Իրանի, իսկ 10.3%-ը կամ 8․911-ը՝ Վրաստանի քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին, կորոնավիրուսով պայմանավորված, երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որի ընթացքում սահմանը հատելու սահմանափակումներ մտցվեցին։

Չնայած այս տարի Հայաստանը բացել է իր սահմանները աշխարհի համար, այնուամենայնիվ, թվերը վկայում են, որ զբոսաշրջության ոլորտն առայժմ չի վերականգնվում։

Ապրիլ և մայիս ամիսների վերաբերյալ առայժմ տվյալներ չկան, սակայն Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանի խոսքով՝ մայիսյան տոներին Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աշխուժություն է նկատվում՝ հատկապես ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից:

«Մայիսի առաջին տասնօրյակում մենք հաճախ տեսնում էինք ռուս զբոսաշրջային խմբերի, ինչը չէր կարող չոգևորել ոլորտի ներկայացուցիչներին: Կարող եմ ասել, որ նույնիսկ սոցցանցերի ոչ պաշտոնական խմբերում քննարկվում էր ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավարների պահանջարկի հարցը, ինչը ոգևորիչ էր»,- ասաց Գայանե Այվազյանը:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, ոլորտի առողջացման մասին խոսելու համար դեռ վաղ է։ Հայաստանը բացել է իր սահմաններն աշխարհի համար, սակայն բազմաթիվ երկրներ, համավարակով պայմանավորված, շարունակում են փակ մնալ, ինչը խոչընդոտ է զբոսաշրջության համար, և այդ սահմանափակումները դեռ որոշակի մարտահրավերների առջև են կանգնեցնում ոլորտը:

«Համաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2023 թվականից հետո նոր հնարավոր կլինի խոսել զբոսաշրջության լիարժեք վերականգնման մասին»,- նշեց Այվազյանը։

Անժելա Պողոսյան