Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածի ուղղությամբ հարվածների հաճախականությունն ավելացնելու մտադրության մասին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածի ուղղությամբ հարվածների ուժգնությունը մեծացնելու և հաճախականությունն ավելացնելու մտադրության մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Նեթանյահուի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում։

«Իրադրության գնահատման արդյունքներով որոշում է կայացվել, որ հարվածների ուժն ու հաճախականությունը (Գազայի հատվածի ուղղությամբ) կմեծացվեն»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ երկուշաբթիից իսրայելական բանակը հարյուրավոր հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների դիրքերի և օբյեկտների ուղղությամբ, որոնց արդյունքում բազմաթիվ «նշանակալի թիրախներ» են խոցվել։

Նեթանյահուն, միաժամանակ, հաղորդել է, որ հրամանատարությունը կարգադրել է ուժեղացնել անձնակազմերը։

«Մենք դրանք կամրապնդենք այնքան, որքան անհրաժեշտ կլինի՝ երկրում կարգն ապահովելու համար»,- գրել է նա։