Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից. Մուկուչյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Hամապատասխան որոշումն ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում:

ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն է»,-ասաց Մուկուչյանը:

Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021 թվականի մայիսի 26-ը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ մինչև ժամը 18:00-ն, այն է՝ 2021 թվականի մայիսի 26-ը մինչև ժամը 18:00-ն:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված է ժամկետ՝ 2021 թվականի մայիսի 26-ից մայիսի 30-ը: Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են մայիսի 31-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: