Բուլղարիայի նախագահը ցրել է խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը երկրի Ազգային ժողովը ցրելու և հուլիսի 11-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ռադևը նաև մայիսի 12-ից տեխնիկական կառավարության նշանակման մասին հրամանագիր է ստորագրել, որը պետք է ղեկավարի երկիրը՝ մինչև 46-րդ Ազգային ժողովի ընտրությունները։ Վարչապետ է նշանակվել նախագահի՝ անվտանգության և պաշտպանության հարցերով նախկին քարտուղար Ստեֆան Յանևը։

Տեխնիկական կառավարության ներկայացման պաշտոնական արարողությունը նախանշված է մայիսի 12-ին, որի ժամանակ էլ Ռումեն Ռադևը կներկայացնի դրա աշխատանքի առաջնահերթությունները։

Բուլղարիայի 45-րդ Ազգային ժողովն ընտրվել էր ապրիլի 4-ին, սակայն այդպես էլ չկարողացավ համաձայնության հասնել նոր կառավարության կազմավորման հարցում, ինչի հետևանքով խորհրդարանը ցրելու որոշում է կայացվել։