Հատուկ խնդրանք․ հարցիս պատասխանեք, ոչ թե ինձ անձնական բնութագրումներ տվեք․ Թովմասյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱԺ հատուկ նիստի ընթացքում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ դեռ 2020 թվականի նոյեմբերի 26-ին գրավոր հարցում է ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի վրա գտնվող մի շարք օբյեկտների ապագայի հետ կապված, բայց դեռ պատասխան չի ստացել։ Պատգամավորը նշեց, որ այդ օբյեկտների շրջանառությունը 80 տոկոսով կրճատվել է և հավելեց, որ այդ օբյեկտների հետ կապված պատասխան է ստացել Էկոնոմիկայի նախարարից, որտեղ նշված է, որ նախարարությունը համագործակցել է պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի,  ՏԿԵ նախարարի, ՊԵԿ նախագահի հետ, և բոլոր կառույցները դեռ քննարկում են այդ հարցը։

«Արդեն կես տարի այդ հարցը քննարկում են, բայց որևէ արտոնություն սահմանամերձ դարձած համայնքների բիզնեսմեններին մենք չենք առաջարկել։ Ես կխնդրեի հստակ պարզաբանել՝ ինչ տեսլականներ կան այս մասով։ Եվ վերջում հատուկ խնդրանք՝ հարցիս պատասխանեք, և ոչ թե ինձ անձնական բնութագրումներ տվեք»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանը պատասխանեց, որ տեսլականը հետևյալն է. «Նախորդ տարվանից մենք սկսել ենք հատուկ ծրագիր, որը վերաբերում է Սևանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը, և այս աշխատանքը, որքանով հիշում եմ՝ այս տարի կավարտվի։ Ես վստահ եմ, որ զբոսաշրջային մուտքերը դրանից հետո կավելանան, իսկ շրջանառությունը ոչ միայն կվերականգնվի, այլ կավելանա»:

Մանրամասները՝ տեսանյութում: