Ռոբերտ Քոչարյանի օրոք կրակ բռնկվեց Հայաստանում, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի օրոք կրակ բռնկվեց Հայաստանում, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27: Եվ այդ կրակը տարավ մի քանի կյանքեր: Եվ այդ կրակի ծխից մինչև հիմա մեր ժողովուրդը խեղդվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ասաց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Քոչարյանը մեղադրում է այս իշխանությանը, որի օրոք պատերազմ է տեղի ունեցել, Միքայելյանը նշեց. «Պատերազմը մեկ-երկու օրվա բան չէ: Սպարապետից հետո մենք անպատրաստ ենք եղել պատերազմի մինչև այս իշխանությունները: Եթե այդ ժամանակահատվածում մենք Շուշիից ու Հադրութից ենք խոսում, կարելի էր Հադրութից մինչև Շուշի թունել անցկացնել՝ ասաց Միքայելյանը՝ նախորդ իշխանություններին մեղադրելով «գումարներ լափելու մեջ»:

«Բայց էլի ուշ չի, մենք պետք է գանք հենման կետի, հասկանաք՝ ինչ է կատարվել: Ես չեմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը մեղավոր չեն, բայց չի կարելի տարիների չարածը բարդել էսօրվա վրա: Եթե բոլոր նախագահները էն ժամանակ հասկանում էին, որ բանակցությունների միջոցով հարց չի լուծվելու, ուրեմն կա՛մ պիտի գնային ինչ-որ ճանապարհով, կա՛մ մենք պետք է պատրաստվեինք պատերազմի: Ադրբեջանը ո՞նց արեց՝ պատրաստվեց պատերազմի: Ամեն անգամ, երբ նման հարց է եղել, ես ասել եմ՝ պատերազմն անխուսափելի է: Մենք էլ պիտի պատրաստվեինք, որ ինչ-որ հակահարված տայինք»,- նկատեց Միքայելյանը:

«Ես չեմ հուսահատվում այսօր, մենք պարտություն էլ ենք կրել էն պատերազմում, հող էլ ենք տվել, բայց ես չեմ հուսահատվում, որ  մի օր էլի մեր հողերը մերը կլինեն: Այսօրվա դժբախությունը հենց նրա մեջ է, որ մեր ժողովուրդն անորոշության մեջ է, չի հասկանում՝ ինչ անի: Դրա համար մեզ պետք է համախմբվել, սառը դատել ու առաջ գնալ»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե բանակցային գործընթացը տապալվել է Փաշինյանի ժամանակ, Միքայելյանը պատասխանեց՝ բանակցային գործընթացը Փաշինյանը չի տապալել, այլ գործընթացը եկել է նախորդ իշխանությունների տարիներից և հասել այսօրվան:

«Չի կարելի էն տարիներին չարած գործը բարդել մի մարդու վրա… Այսօր եկել և ասում են՝ տվեք մեզ հնարավորություն, կանենք: Այդ հնարավորությունը տրված էր, պիտի անեին 20 տարիների ընթացքում»,- հայտարարեց Միքայելյանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքներին՝ ասաց. «Նա ամեն ինչ կարող է ասել: Էս ժողովուրդը եթե Քոչարյանին պիտի հետ բերի, չգիտեմ…»:

«Էս ազգը պիտի հասկանա և արհավիրքներից հեռու մնա»- ասաց Միքայելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: