Չկարծեք, որ կառավարության անդամ եմ, ամեն ինչ լավ է. Դումանյանը՝ Ռուբեն Մելքոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ դուք համալսարանական էիք, ձեր պատկերացումները բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների վերաբերյալ արդյոք հակընկնում է Հոգաբարձուների խորհրդում այն կոնֆիգուրացիային, որը հիմա պաշտպանում եք: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԵՊՀ գիտխորհրդի հետ հանդիպման ժամանակ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ նշեց ԵՊՀ դասախոս Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ նախարարը ավելի վաղ հայտարարել էր, որ իր պատկերացմամբ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ՝ դասախոսներ և ուսանողներ:

«Ժամանակը չէ՞, որ այս ձևականությունները դադարեցնեք և հայտարարեք, որ ուզում եք ԵՊՀ-ում ուղղահայաց կառավարում իրականացնեք, նշանակով ռեկտոր ունենաք»,- նշեց Մելքոնյանը:

Ի պատասխան Վահրամ Դումանյանն ասաց. «Ես ինձ նախկին համալսարանական չեմ համարում, եղել եմ և կմնամ համալսարանական: Ինձ համար համալսարանականը ԵՊՀ-ականը չի, դա ապրելակերպ, մտածելակերպ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: