Ադրբեջանցի պաշտոնյաների բազմաթիվ հետապնդումներ ունենք. Գլխավոր դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ՀՀ գխավոր դատախազության աշխատանքի լրջագույն մասն են, այդ գործընթացի մեջ ամբողջությամբ ներգրավված է նաև Ռուսաստանի գլխավոր դատախազը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դատախազությունում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով քրեական գործի մասին հարցին:

«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները: Այդ առումով Ռուսաստանի գլխավոր դատախազը ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ: Այդ խողովակն օգտագործելով՝ հնարավորություն է ընձեռնվում և ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունները փոխանցել՝ դրանով նաև մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ»,-ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ քրեական գործերով են արձանագրվում այդ բոլոր փաստական հանգամանքները: Եվ դատախազությունն այս ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսում է ռուս գործընկերների հետ: «Դրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև ապահովել, նրանց հետևողականությունն արձանագրել այս հարցում, որպեսզի Ադրբեջանը գիտակցի այդ խնդիրների վերաբերյալ բարձր պատասխանատվությունը»,-ասաց գլխավոր դատախազը:

Անդրադառնալով հարցին, թե հակառակորդի պաշտոնյաների նկատմամբ հետախուզումներ կա՞ն հայտարարված, դատախազը պատասխանեց. «Բազում հետապնդումներ ունենք, սակայն դրանց մասին հրապարակային խոսելն արդարացված չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում: