Ցավոտ հետևանքներ կլինեն, եթե մեկն ընտրության ընթացքում օրենքը շրջանցելու պլաններ ունի. Գլխավոր դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում Դատախազության 2020 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց բարեխիղճ գործընկերներին՝ կատարած աշխատանքի համար:

«Մեզ հաջողվել է գալ մի հանգրվանի, որ մեր երկիրը՝ ներքին կայունությամբ, խաղաղ մթնոլորտում, գնում է համապետական ընտրությունների: Ուզում եմ իմ կոչը, խնդրանքն ու հորդորը հղել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: Մեր վիրավոր հայրենիքը թևակոխում է շատ ճակատագրական ու շատ կարևոր համապետական միջոցառման: Ընտրությունների նախորդ փորձը մեզ ցույց է տվել դրա բացասական ընթացքները, դրսևորումները և հետագա տասնապատիկ ավելի բացասական հետևանքները:

Հետևաբար ես կոչ եմ անում առանց բացառությամբ բոլորին՝ դրսևորել իրավահպատակ վարքագիծ. անկեղծ, առանց խաբելու, առանց կեղծելու, առանց ատելության խոսքի ու վիրավորանքի ներկայանալ մեր հանրությանը: Եվ յուրաքանչյուրն իր տեղում, իր չափով պատասխանատու լինել, որպեսզի  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հանգիստ պայմաններում, ազատ կամարտահայտությամբ կարողանա իր ընտրությունն իրականացնել…

Միևնույն ժամանակ, որպես գլխավոր դատախազ, ստիպված եմ իմ նախազգուշական խոսքը ասել, որ եթե որևէ մեկի մտքով անցնելու է, որ այս պատասխանատու գործընթացում պլաններ ունի օրենքը շրջանցելու, ես այս պահին շատ բարեկամաբար զգուշացնում եմ, որ հետևանքները լինելու են շատ ցավոտ, որովհետև արձագանքը դրան լինելու է շատ-շատ կոշտ»,- նշեց Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: