Ձեզ հայելիներ են պետք, որ հասկանաք՝ ինչքան կամազուրկ եք․ Բաբաջանյանը՝ իշխանություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

«ԱԺ աշխատակազմին պետք է խնդրել, որպեսզի իշխող խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում հայելիներ տեղադրեն։ Ձեզ հայելիներ են պետք, որպեսզի իրապես հասկանաք, թե ինչքան անբովանդակ են ձեր հայտարարությունները, հանձնառությունները և որքան կամազուրկ եք դուք, և թե ինչպես ենք մենք հայտնվել այս իրավիճակում՝ ձեր կամքի բացակայության պատճառով»,- ԱԺ նիստում, դիմելով իշխող խմբակցությանը, նշեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«ՍԴ-ի անունից հանդես եկող խմբակը, որի առնվազն երեք անդամներին ԱԺ-ն է ընտրել, մարտի մեկի գործով հանդես եկավ անհիմն որոշմամբ, որը չի դիմանում որևէ քննադատության։ Այդ խումբը կատարեց այն, ինչը ծրագրվել էր, և ինչի համար պայքարում էր նախորդ խումբը։ Այդ որոշումը կայացվել է՝ առաջնորդվելով բացառապես քաղաքական նկատառումներով»,- նշեց Բաբաջանյանը՝ անդրադառնալով  300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ի որոշումը։ Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ որոշումը կայացվել է բացառապես քաղաքական նպատակահարմարություններից ելնելով. «Ընդ որում դատավորներից յուրաքանչյուրն ունեցել է իր առանձին քաղաքական շահը»:

«Ապացույցները կան, բայց հոդվածը չկա, և այդ մարդը, որը ժողովրդի ջարդը սկսել էր Թատերական հրապարակում, մայիսի 9-ին որոշել է վերադառնալ այդ հրապարակ, ձեր թողտվությամբ և ձեր կամքի բացակայությամբ՝ մարդը քաղաքական հայտ է ներկայացնում»,-դիմելով իշխող խմբակցությանը՝ նշեց Բաբաջանյանը։

Նա դատախազությանը խնդրեց այս գործով որևէ նոր նախաձեռնությամբ հանդես չգալ. «Դուք տապալել եք այս գործը և ժողովրդի սպասումները խեղդվել եք ցեխում, մսխել եք հանրության վստահությունն ու ակնկալիքը»:

Մանրամասները՝ տեսանյութում: