Ընտրական անցողիկ շեմը կփոխվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԸՕ փոփոխությունների նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծն ընդունվեց ձայների 82 «կողմ» և 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրա ընդունման դեպքում էապես նվազելու է Ազգային ժողովի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

«Կարևոր մի դրույթ՝ էապես նվազեցվելու է ԱԺ պատգամավորների ավելացման հնարավորությունը: Սահմանադրությամբ նախատեսված է նվազագույն թիվ՝ 101 պատգամավոր՝ + 4 պատգամավոր ազգային փոքրամասնություններից։ Հավանականությունը, որ այս խաղի կանոններով լրացուցիչ տեղեր կավելացվեն պատգամավորների, էապես նվազեցվում է, բայց դրանից չեն տուժում փոքրամասնության երաշխավորված տեղերը, խորհրդարանն էլ ավելի ներառական է դառնում»,- ասաց Դանիելյանը:

Նախագծով կփոխվի նաև ընտրական անցողիկ շեմը։ Կուսակցությունների համար 5%-ի փոխարեն այն կդառնա 4%, իսկ դաշինքների դեպքում անցողիկ շեմը կավելանա՝ մինչև 3 կուսակցությունների դաշինքների կազմման դեպքում՝ 8%, իսկ 4 և ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 10%:

Նախագծի մեկ այլ փոփոխությամբ ընդլայնվում են հայտարարագրման ծախսերը։ Մասնավորապես, եթե նախկինում անվճար տրամադրվում էր գույք և այլ ծառայություն, և դա հնարավոր էր չհայտարարագրել, այս պարագայում այլևս հնարավոր չէ։

Հանրային հեռուստաընկերությամբ թեկնածուների մասնակցությամբ բանավեճը դառնում է պարտադիր պայման։

Փոխվել է նաև ընտրական գրավի չափը։ Այն դարձել է 7․5 մլն դրամ՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն։

Նախագծի հեղինակներն ընդգծեցին, որ այս փոփոխությունները չեն անդրադառնալու առաջիկա արտահերթ ընտրությունների վրա․ դրանք անցկացվելու են այս պահին գործող Ընտրական օրենսգրքով։