Սյունեցի երիտասարդը ասում էր՝ ո՞վ ինձ աղջիկ կտա այս համայնքում, այս իրավիճակում․ Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի անվտանգության խնդիրների վերաբերյալ ավելի շատ ՄԻՊ զեկույցում արտացոլված փաստերին եմ վստահությամբ մոտենում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Ելնելով քաղաքական իրադրությունից՝ տարբեր շահարկումների է ենթարկվում Սյունիքի անվտանգության հարցը, իսկ ՄԻՊ զեկույցում առանցքը ոչ թե քաղաքականությունն է, այլ մարդը և նրա իրավունքները, և այստեղ է, որ մենք կարողանում ենք օբյեկտիվ պատկերացումներ կազմել Սյունիքում տիրող իրավիճակի մասին: Իսկ Սյունիքում և մեր նոր սահմանամերձ բնկավայրերում իրավիճակը լավ չէ, մարդիկ մտածում են, որ եթե անգամ շարունակեն ապրել իրենց համայնքում և շարունակեն պաշտպանել իրենց համայքը, արդյո՞ք կկարողանան այնտեղ ընտանիք կազմել: Մի սյունեցի երիտասարդ հարցազրույց էր տվել և ասել՝ ո՞վ ինձ աղջիկ կտա այս համայնքում, այս իրավիճակում»- նշեց Սամսոնյանը՝ ընդգծելով, որ ՄԻՊ զեկույցը լավ նյութ է՝ խնդիրների ուսումնասիրության համար:

«Վերջերս ծանոթներիցս մեկը հարց տվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի ՄԻՊ-ի դեմ միաժամանակ արշավ են իրականացնում թե՛ իշխանական պաշտոնյաները, թե՛ ադրբեջանական մեդիան»,- նշեց Սամսոնյանը և, դիմելով իմքայլական պատգամավորներն, հարցրեց, թե արդյո՞ք ունեն այդ հարցի պատասխանը:

Պատգամավորը նկատեց, որ 2019 թվականի ՄԻՊ զեկույցում բարձրացված հարցերը կան նաև այս զեկույցում, ինչը փաստում է, որ իշխանություններն անհաղորդ են դրանում բարձրացված խնդիրներին և բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում, բայց դրա փոխարեն իշխանությունը կարող է նախագիծ բերել ԱԺ և որոշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական երաշխիքները պետք է հանվեն, ինչն անտրամաբանական է:

Սամսոնյանը նշեց, որ բարեբախտաբար թե՛ արտաքին ճնշումների, թե՛ ներքին հորդորների արդյունքում այդ նախագիծը հեռացվեց օրակարգից, բայց դրանով փորձում էին մեծ վնաս հասցնել պաշտպանի հեղինակությանը:

«Ես վստահ եմ՝ բոլորն էլ ուրախանում են, երբ ՄԻՊ-ը զեկույցներ է գրում և ուղարկում միջազգային կառույցներին, բայց այդ նախագիծն այստեղ բերելիս մի րոպե անգամ չեն մտածել, որ այն զեկույցներ գրելու ընթացակարգերին կարող է վնաս տան»,- նկատեց պատգամավորը:

Նա շեշտեց, որ պաշտպանի հեղինակությանը նաև կարող են վնասել որոշ պաշտոնյաններ՝ սոցիալական ցանցերում անպատասխանատու հայտարարություններ անելով, իսկ Արման Թաթոյանը իր բան ու գործը թողած ստիպված դիմում է դատախազություն՝ իր իրավունքները պաշտպանելու համար:

«Սոցիալական ցանցերում վիրավորում են ՄԻՊ-ին,  սպառնում են, ոչ հարգալից վերաբերմունք են ցույց տալիս, նույնիսկ հարձակումներն ուղեկցվում են պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով,և դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պաշտպանը զբաղվում է Սյունիքի անվտանգության հարցերով»,- հայտարարեց Անի Սամսոնյանը:

Ըստ պատգամավորի՝ այդ հարձակումներն առնչվում են Մարդու իրավունքի պաշտպանի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Սյունիքում մարդու իրավունքների խախտմանը, սահմանների անվտանգությանը, քաղաքացիական բնակչության հանդեպ ադրբեջանական սադրանքներին և միաժամանակ Թաթոյանի դեմ արշավ է սկսում Ադրբեջանի մեդիան. սա շատ լուրջ մտահոգության տեղիք պետք է տա:

Մանրամասները՝ տեսանյութում: