Իսպանիայում պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը միջամտել հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավորներ և Սենատի 13 անդամներ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամներ Իսպանիայի կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյբուքյան էջը։ Պատգամավորներն ու սենատորները հայտարարություն են տարածել, որում ասված է․

«2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից 6 ամիս անց Բաքվի ռեժիմը դեռևս հրաժարվում է կիրառել նրա հիմնական հումանիտար դրույթներից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ Ադրբեջանում գերության մեջ են գտնվում 200-ից ավելի հայ զինվորներ։ Փետրվարի 26-ին մամլո ասուլիսի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նրանց համարում է ահաբեկիչներ՝ մեկնաբանելով, որ նրանք ձերբակալվել են նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրականությունն այն է, որ այդ ժամանակ զինվորները շրջափակման մեջ են եղել Հադրութում։ Այս հատվածը պաշարված էր Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի և ջիհադիստ վարձկանների կողմից, սակայն համաձայնագրի ստորագրման պահին գրավված չի եղել։

Համաձայնագրի այս կոպիտ խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կատարում իր պարտավորությունները։ Նրա համար առաջնային է հայերի նկատմամբ ատելությունը, որոնց խոստացել է «որսալ, ինչպես շների»։ Հիշեցնենք, որ նա և իր դաշնակիցներն էին, որ պանթուրքիզմի անվան տակ 44 օրերի ընթացքում ռազմական ագրեսիա իրականացրին Լեռնային Ղարաբաղում։ Ռմբակոծությունները, հարձակումները և մահապատիժները հանդիսացան մեծամասամբ 20-ամյա 3500-ից ավելի հայ զինվորների մահվան պատճառ, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Փաստեր են, որոնք կոտրում են իրենց իսկ պատմական տարածքներում բնականոն կյանքին վերադառնալու հայ ժողովրդի հույսը՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց։

Այս հակամարտության ընթացքում Ադրբեջանը կատարել է տարաբնույթ ռազմական հանցագործություններ։ Կան տարածված բազմաթիվ տեսանյութեր, որտեղ տեսնում ենք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մահապատժի և անմարդկային տանջանքների ենթարկելը, անգամ՝ դիակների անդամահատումները։ Այս ամենը հաշվի առնելով՝ սարսափել կարելի է, թե ինչպես են վարվում նրանց հետ, ովքեր այս պահին գտնվում են այդ նավթային բռնապետության քմահաճույքի ներքո։ Չպետք է մոռանալ, որ այս ռեժիմը մոլորակում վերջիններից մեկն է համարվում Freedom House- ի կողմից վերջերս հրապարակված ազատության և ժողովրդավարության զեկույցում։ Այս որակումը բազմիցս տրվել է նաև մարդու իրավունքներին առնչվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ։ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը նույնպես մամուլի ազատության վարկանիշային ցուցակում 180 երկրների շարքում Ադրբեջանին հատկացրել է 168-րդ տեղը։Մի պետություն, որ լիդեր է հանդիսանում մարդու իրավունքների խախտման հարցում։

Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ կանխել պատերազմը կամ պաշտպանել նրանից զոհերին, սակայն պետք է գոնե ունակ լիներ ապահովել, որպեսզի հարգվեր հրադադարի համաձայնագրի հումանիտար կետը։ Այս կետի իրագործումը նախապայման է բանակցային ճանապարհով վերջնական խաղաղության հասնելու համար։ Իրավունքը պետք է գերիշխի բռնությանն այս տարածաշրջանում, որը չի կարող լքված մնալ բարբարոսության և տոտալիտարիզմի պայմաններում։

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Իսպանիայի կառավարությանը, որպեսզի օգտագործի իր ողջ կարողությունը և միջազգային ազդեցությունը՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար»։