Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումների գլխավոր թեմաները․ VOA

Լուրեր

11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
Բոլորը

Արտգործնախարարների մակարդակով Լոնդոնում անցկացվող հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Երկիր, որին Յոթնյակից դուրս էին մղել Ղրիմը բռնակցելուց հետո: «Իսկ այժմ, եթե Ռուսաստանը ագրեսիվ քաղաքականություն վարի Ուկրաինայի սահմանի մոտ, մենք կտանք պատասխան»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Դեմ առ դեմ հանդիպումներ Մեծ յոթնյակը չէր անցկացրել անցած երկու տարիների ընթացքում: Այսօր այն անցնում է սոցիալական հեռավորության պայմաններում:

Մյուս օրակարգային ամենագլխավոր հարցերից մեկը Չինաստանն է: «Մեր նպատակը Չինաստանին զսպելը չէ: Մենք պարզապես ուզում ենք պահպանել միջազգային օրենքների վրա հենված կարգ ու կանոնը»,- ասել է Բլինքենը:

Ասենք, որ Լոնդոն են հրավիրվել նաեւ Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության ու Հարավային Կորեայի արտգործնախարարները, որպես նշան այն բանի, որ Մեծ յոթնյակը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա:

Մեծ յոթնյակի նախարարները քննարկում են նաեւ Մյանմարում ռազմական հեղաշրջման նկատմամբ համակարգված պատասխան տալու խնդիրը: Քննարկումներ են անցկացվում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, այդ թվում ամերիկյան ուժերի դուրսբերման հարցի վերաբերյալ:

Կորոնավիրուսի համավարակի դեմ համակարգված պայքարի հարցը կդառնա ամենակարեւոր հարցերից մեկը, երբ Մեծ Բրիտանիան հունիս ամսին ընդունի Մեծ յոթնյակի անդամ երկրների առաջնորդներին: