«Նախագահի մտահոգությունը՝ երկար ժամանակ անպաշտոն մնալ, բնական է». Սերգեյ Բագրատյան

Լուրեր

12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
Բոլորը

5 օր առաջ խորհրդարանը վարչապետի ընտրության ժամկետը կանոնակարգ-օրենքի փոփոխությամբ 23 օրից կրճատել է մինչև 8 օրվա։ Ծառուկյանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տպավորություն չունի, թե 23 օրում Կարեն Կարապետյանի համար հեշտ կլիներ իշխանությունը Սերժ Սարգսյանի ձեռքից խլելը. «Վարչապետը՝ որպես առանձին խաղացող, որպես օրակարգ թելադրող ֆիգուրա, հանդես չի եկել»։

Կարեն Կարապետյանը, ըստ Սերգեյ Բագրատյանի, այդպես էլ մնաց Սերժ Սարգսյանի հրավիրած վարչապետ, որից վտանգներ սպասել պետք չէ։ Եթե վարչապետի կատարմամբ պարոն Բագրատյանը Սերժ Սարգսյանից անկախ որևէ քայլ տեսած լիներ, կմտածեր, որ նա կարող է իշխանություն վերցնել։ «Մինչև այսօր ես չեմ տեսել մի դեպք, որ ընդհանուր ուղեգծից դուրս վարչապետը նորարարական կամ նույնիսկ խնդրահարույց որևէ նախագիծ ներկայացնի կամ խնդիր առաջ քաշի»,- ասում է Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորը չի բացառում, որ հանրապետականում թևեր կան, որոնց վարքն էլ ստիպել է կուսակցության ղեկավարությանը գնալ նման քայլի՝ Սերժ Սարգսյանի անիշխանության 23 օրը դարձնել 8 օր․ «Նախագահի մտահոգությունը, որ երկար ժամանակ չթողնել, այսինքն, նախագահի լիազորությունների ավարտելը և ինքը ներկա չի քաղաքական թատերաբեմում, բնական մտահոգություն կարող է լինել, բայց փաստարկված մտահոգություն տեսանելի չէ»։

Արմատական ընդդիմադիր Արամ Սարգսյանին Սերժ Սարգսյանի վախը տեսանելի է։ «Եթե Սերժ Սարգսյանն էդ օրերը կրճատում է էդքան, հավանաբար, վախենում է էդ քցելուց»,- կարծում է նախկին վարչապետը։

Ըստ նրա, հայ հասարակությունը կարող է օգտվել նույնիսկ այդ 8 օրից և թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Ի վերջո, բոլորն են դեմ այդ մարդու իշխանությանը։ Ընդդիմադիր պատգամավորը հաստատ կկանգնի այդ պայքարի կողքին։

Մհեր Արշակյան