Արխիվից կարող են հանել, որ 2001 կամ 2002 թվականին ես բարևել եմ Սերժ Սարգսյանին. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնել է: Ազգային ժողովում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Մեր դիտարկմանը, որ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեղի ունեցածը որակել է շոու, Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. «Ես այդ հայտարարությունը չեմ լսել, սովորություն չունեմ մեկնաբանել մի բան, որը չեմ լսել: Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն իր դիրքորոշումն արտահայտել է հայտարարությամբ եւ դատապարտել է ՀՀԿ-ի պահվածքը»:

Լրագրողները ընդդիմադիր գործչին հիշեցրեցին արխիվից հանված լուսանկարներ, որոնցում Դավիթ Խաժակյանը Սերժ Սարգսյանից պարգև է ստացել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դե հիմա արխիվից կարող են հանել, որ մեր խմբակցության էլի մարդիկ առնչություն են ունեցել, կամ արխիվից կարող են հանել, որ 2002 կամ 2001 թվին ես բարեւել եմ Սերժ Սարգսյանին, հետո՞ ինչ»:

Հարցին՝ հիմա՞ ինչու չի բարևում Սերժ Սարգսյանին, անգամ իր մոտ հրավիրեց պատգամավորը չգնաց, Փաշինյանը նախ նկատեց հիմա չի հանդիպում Սարգսյանին, իսկ ինչ վերաբերում է իր մոտ կանչելուն՝ արձագանքեց. «Ինքը չի կարող ինձ կանչել»:

Մանրամասները՝ տեսանյութում: