Այս ամենը արվում է, որպեսզի դուք որոշեք՝ ով է հետագա 5 տարում ղեկավարելու ՀՀ-ն․ գնացե՛ք ընտրության․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:32
Թրամփը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններից հետո Իրանը «վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում»
23.11.2026 | 14:25
Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ
23.11.2026 | 14:20
Նորբերտո Բալեկյանի գոլը «Բարակաս Սենտրալին» դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:12
Նոր Սահմանադրության նախագծով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները կարող են հետադարձ ուժ ունենալ
23.11.2026 | 14:04
ՀՌՀ-ի փոխարեն՝ նոր ինքնավար մարմին․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԶԼՄ-ների համար
23.11.2026 | 14:02
TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանի արձակման գործընթացը, ըստ էության, մեկնարկած է: Այս մասին, տեսաուղերձով դիմելով ՀՀ քաղաքացիներին, նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ըստ պայմանավորվածության, խորհրդարանական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրելու:

«Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար խորհրդարանական ուժերի միջև կա պայմանավորվածություն խորհրդարանն արձակելու վերաբերյալ, և այդ պայմանավորվածության մեջ է մտնում վարչապետի թեկնածուներ չառաջադրելը, այս փուլում վարչապետ չընտրելը և թողնելը, որ խորհրդարանն արձակվի:

Մեր շփումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեջ շատ մեծ թիվ է կազմում ընտրություններին մասնակցելու ցանկություն չունեցողների տոկոսը:

Ուզում եմ տեղեկացնել, որ այս ամենն արվել է, որ դուք որոշեք, թե ինչպես պետք է ղեկավարվի Հայաստանը ապագա հինգ տարիներին: Եթե չգնաք ընտրատեղամասեր, անիմաստ են դառնում այս բոլոր պայմանավորվածությունները և այն ջանքերը, որ գործադրվել են: Շատ կարևոր է, որ այսօրվանից դուք որոշեք, որ գնալու եք ընտրության և մասնակցելու եք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- նշել է Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: