Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել

Լուրեր

14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
Բոլորը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել,  Երևան Խուդյակով Հ165/4 հասցեում գործող  Ա/Ձ Դավիթ Եփրեմյանին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին և «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ին պատկանող  հացի արտադրամասերում: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:

Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:

Իսկ Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող  Ա/Ձ Վարդան Շահինյանը վերացրել է հացի արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկվել են նախնական ու պարբերական բժշկական զննությունների և ձեռք են բերել սանիտարական գրքույկներ. կասեցումը վերացվել է, թույլարվել է վերսկսել արտադրամասի գործունեությունը: 

Հիգիենիկ պահանջների բոլոր խախտումները վերացրել և վերսկսել է գործունեությունը նաև Երևանում գործող «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ կիսապատրաստվածքների արտադրամասը: