Իտալացի քաղաքապետը խիստ է արձագանքել Ցեղասպանության տարելիցի միջոցառմանը Թուրքիայի դեսպանի միջամտության փորձին

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Ֆերարան Թուրքիան չէ. իտալական քաղաքի ղեկավար Ալան Ֆաբրին այս տողերով իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության տարելիցին Ֆերարայի թատրոնում կազմակերպվելիք միջոցառման վերաբերյալ Իտալիայում Թուրքիայի դեսպանի հղած նամակի առնչությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպան Մուրադ Սալիմ Էսենլին քաղաքապետ Ֆաբրիին ուղղած նամակում հորդորել էր նրան վերանայել դիրքորոշումը թատրոնում Անտոնիա Արսլանի մասնակցությամբ կայանալիք միջոցառման առնչությամբ, որը կոչվում էր «Հայոց ցեղասպանությունը հիշողության, ժխտման և լռության միջև»: Դեսպանը այն «միակողմանի միջոցառում» էր անվանել՝ հիմնված «բացառապես հայերի պնդումների վրա»:

Ալան Ֆաբրին իր տարակուսանքն է հայտնել դեսպանի գործողությունների առնչությամբ՝  նշելով, որ նախ կան բավարար ապացույցներ «այդ սարսափելի իրադարձությունների վերաբերյալ, որը վերջերս ճանաչել էր նաև ԱՄՆ նախագահը»: Բացի այդ, քաղաքապետը նշել է, որ թուրք դիվանագետը, փաստացիորեն, «մեր իսկ տանը առաջարկում է գրաքննություն իրականացնել մի միջոցառման հետ կապված, որի միակ նպատակն է ոգեկոչել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը ու պայքարել չափազանց երկար շարունակվող ժխտման դեմ»:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրավորվի հիշողությունը, որ ժողովրդավարական, խաղաղ ու մշակութային նախաձեռնությունները, որոնք իրականացվում են ազատության տաճար համարվող թատրոնում, փորեն խճճել այնպիսի երկրի կողմից, ինչպիսին է Թուրքիան, որն աչքի չի ընկնում ժողովրդավարության ցուցանիշներով:

Եթե թուրք դեսպանն իր անհանդուրժելի միջամտությամբ կարծում է, թե կարող է մեր տանը թելադրել իր օրենքները, ապա ասեմ, որ չարաչար սխալվում է: Ֆերարան ազատ քաղաք է, ցանկացած [բռնապետական] ռեժիմի ու ժխտման թշնամին, և այդպես կլինի միշտ»,- հայտարարել է Ալան Ֆաբրին:

Քաղաքապետը տեղեկացրել է, որ գործընթաց է նախաձեռնելու՝ իտալահայ գրող Անտոնիա Արսլանին և Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի մասին իր համարձակ հրապարակումներով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամին պատվավոր քաղաքացու կոչում տալու համար: «Հարգանքներս և հիացմունքս նրանց երկուսին»,- ֆեյսբուքյան էջում իր գրառումը եզրափակել է Ֆերարայի քաղաքապետը: