ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել` մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Ամերիկացի դեմոկրատ սենատորները օրինագիծ են ներկայացրել, որը կհանգեցնի Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը, եթե վերջինս խախտի մարդու իրավունքները՝ ըստ ՏԱՍՍ-ի՝ տեղեկացնում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Էդվարդ Մարկիի մամուլի ծառայությունը:

19 էջանոց օրինագիծը, որի համահեղինակն են Ռոն Ուայդենը և Ջեֆ Մերկլին, ուղղված կլինի «Թուրքիայի կառավարության այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ճանաչվել քաղաքական բանտարկյալներին կալանքի տակ պահելու, լրագրողների քաղաքական դրդապատճառներով ձերբակալման, սոցիալական ցանցերի միջոցով խոսքի ազատության սահմանափակման և մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»:

Նախաձեռնության համաձայն ԱՄՆ պետքարտուղարը պետք է օգնություն ցուցաբերի Թուրքիայում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ։ Սենատորներն Անկարային կոչ են արել «քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի զգալի բարելավման ուղղությամբ» և «դադարեցնել համացանցում խոսքի ազատության շարունակական ճնշումը, այդ թվում՝ այն օրենքների վերացման կամ փոփոխության միջոցով, որոնք կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերը կամ ջնջել դրանց բովանդակությունը»:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է դադարեցնի փաստաբանների, դատավորների և դատախազների «կամայական ձերբակալությունները» և հետապնդումները, ինչպես նաև կատարի միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները: Եթե Անկարան համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա ԱՄՆ նախագահը, ըստ օրինագծի, պատժամիջոցներ կսահմանի «Մագնիտսկու անվան մարդու իրավունքների գլոբալ ակտին» համապատասխան։ Բացի դրանից՝ նախաձեռնության մեջ նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պետք է միջազգային առանցքային ֆինանսական ինստիտուտներին ցուցում ուղարկի մերժել այնպիսի վարկերի և դրամաշնորհների տրամադրումը Թուրքիային, որոնք «կսահմանվեն որպես թուրքական կառավարության կողմից մարդու իրավունքները խախտելու հնարավորություն»: