Վերլուծել ենք պատերազմում խոշտանգումների 300 տեսանյութ և միջազգային կառույցներին ուղարկել․ ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Ադրբեջանի կողմից Արցախ դեմ սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմից խոշտանգումները, դաժանությունները ոչ թե պարզապես առանձին զինվորականների արարքներ էին, այլ միասնական քաղաքականութայն մասեր: Այս համոզմունքը հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացմանը:

«Այս պատերազմի ընթացքում, բացի Ադրբեջանի կողմից արգելված հանրահայտ զինատեսակների օգտագործումը, վարձկանների օգտագործումը, խոշտանգումները, դաժանությունները, նաև լրջագույն խնդիր էր  ադրբեջանական ատելության, թշնամանքի քարոզի և այսօր արդեն ֆաշիզմի հասնող քաղաքականությունը, որը էթնիկ հիմքով բռնության, խոշտանգումների, դաժանությունների հիմքում էր»,-ասաց Թաթոյանը:

Պատերազմի ընթացքում, երբ սկսվել է մարդկային կոնտակտը, ադրբեջանական զինված ուժերը սկսել են դաժանությունները նաև այս պատերազմի ժամանակ՝ ինչպես և 2016-ի ապրիլին: «Միանգամից բացվեցին «Տելեգրամի» ալիքներ, որոնք մեր դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների հետ կապված էին, և մտադրված կերպով Հայաստանի սոցիալական տիրույթներում տարածում էին բռնությունների, դաժանությունների տեսարաններ: Ընդ որում, ունեինք դեպքեր, երբ մեկ դեպքի վերաբերյալ տեսանյութը բաղդատվում էր մի քանի մասերի, հատուկ էր այդպես արվում՝ էլ ավելի մեծ տանջանքներ պատճառելու համար»,-ասաց ՄԻՊ-ն ու նշեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականությունը, բնականաբար, նոր չէ, այն սրվել է պատերազմի ընթացքում, իսկ հիմա՝ ավելի նոր դրսևորումներ ստացել:

ՄԻՊ աշխատակազմը հատուկ ուսումնասիրել է Ալիևի ելույթները, վերլուծել է շուրջ 300 տեսանյութ, թարգմանել ռուսերեն և անգլերեն, դրանք և խոշտանգումների բոլոր տեսանյութերն ուղարկել միջազգային կառույցներին: «Մենք ցույց ենք տվել, որ դրանք Ադրբեջանի նախագահի խոսքերն են, ցույց ենք տվել, որ դրանք ոգեշնչող նշանակություն ունեին պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի համար»,- ասաց Թաթոյանը:

Նա շեշտեց, որ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է: «Այս խոշտանգումները, դաժանությունները ոչ թե առանձին վերցրած առանձին զինվորականների արարաքներ էին, այլ միասնական քաղաքականության մասեր, որովհետև դրանք հետագայում արժանանում էին մեծագույն գովասանքի Ադրբեջանում, խրախուսվում իշխանությունների, այլ գործիչների կողմից»,- ասաց Թաթոյանը: