Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կուռկուռի ձագ դարձած՝ բանակցել են Ադրբեջանի ամբողջականության շրջանակում՝ թաղելով Արցախի ինքնորոշման հեռանկարը․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ 

-Պարո՛ն Բաբաջանյան, Արցախի հարցով բանավեճ կա ներկա և նախկին իշխանությունների միջև։ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, նրանց շրջապատը մեղադրելով Փաշինյանին բանակցությունների ձախողման մեջ, պնդում են՝ իրենց հազար ու մի մեղքերի մեջ են մեղադրել, թալանչի և այլ որակում են տվել, բայց իրենց ժամանակ կար անկախ Արցախ և բանակցությունները նաև կարգավիճակի մասին էին, իսկ Փաշինյանի իշխանության ժամանակ ի՞նչ տեղի ունեցավ՝ պարտվեցիք պատերազմում՝ տարածքային և մարդկային կորուստներով։ Ի՞նչ փաստերի հետ գործ ունենք։

–Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակցած ամբողջ փաստաթուղթը և Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ տարբերակները եղել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման տրամաբանության և փիլիսոփայության շուրջ։ Դրանք եղել են բացառապես Հայաստանի շահերի դեմ։ Ամենամեծ ոճրագործությունն սկսվել է Ռոբերտ Քոչարյանից՝ 98 թվականից, երբ նա սկսել է բանակցել ընդհանուր պետության վերաբերյալ փաստաթուղթը, դրան հաջորդած Քի Վեսթի բանակցային շրջանը վերաբերել է և՛ Մեղրիի միջանցքին, որի վերաբերյալ հայտարարություններով անընդհատ հանդես է գալիս Ալիևը՝ շատ լավ հասկանալով, որ այդպիսի քննարկում, համաձայնություն է եղել Հայաստանի կողմից։ Ի դեպ, Ադրբեջանի շնորհիվ մենք չենք գնացել այդ համաձայնության իրագործմանը։ Շուշիի վերաբերյալ ձևակերպումը ևս Քի Վեսթին է առնչվում, Տավուշի բնակավայրերի՝ անկլավների քննարկումները Ռոբերտ Քոչարյանին են պատկանում, էլ չասեմ այն ամբողջ գործընթացը, որ իր պաշտոնավարումը ամբողջացրեց «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածի շուրջ, որը 2007-ի նոյեմբերին հաստատվեց և որը սկիզբ դրեց այն կործանարար գործընթացին, որը հաղթական կերպով շարունակեց իր իրավահաջորդը և 2011 թվականին Կազանում կայացած համաձայնագրում ուղղակի թաղեց Արցախի ինքնորոշման հեռանկարը Ադրբեջանի տարածքից դուրս։

Ակնհայտորեն՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ներսում հպարտ-հպարտ խոսել են անկախ Արցախից, բանակցային սեղանին գնացել կուռկուռի ձագ դարձած բանակցել են, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում Արցախի հիմնահարցն են քննարկել։

-Այդքանով հանդերձ՝ փաստն այն է, որ Արցախի ոչ բարենպաստ լուծումը եղել է ո՛չ նրանց, այլ այս իշխանության ժամանակ։

-Իրենք ամեն ինչ արել են, որպեսզի այս օրը գա և այդ կորուստը լինի այլ քաղաքական գործչի ժառանգություն։ Ամեն ինչ արել են, որ թալանեն մեր այն հնարավորությունները, որոնցով կարող էինք մեր կորուստները նվազագույնի հասցնել։ Այն, որ պատմում էին Ջաբրայիլի, Հադրութի և Հորադիզի պաշտպանական գծերի չգոյության մասին, երբ զինվորները ուղղակի պատերազմ վարելուն զուգահեռ ստիպված են եղել պաշտպանական գծերը փորել, որպեսզի կարողանան նվազագույն պաշտպանություն ապահովել, խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան նախագահ կոչվածներն իրենց պաշտոնավարման շրջանում ուղղակի բյուջեն թալանելով և գողանալով բացում էին այսօրվա մեր զինվորների նահատակվելու ճանապարհը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան