Սյունիքում մարդկանց առևանգելու վտանգ կա. ինչ լուծում է առաջարկում ԱԱԾ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
Բոլորը

Սյունիքի մարզում բնակիչների կյանքը շարունակում է վտանգված մնալ: Արցախյան պատերազմում հրադադարից հետո Սյունիքում անվտանգային խնդիրները լուծված չլինելու մասին հայտարարում է իշխանական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Ազգային ժողովում ԱԱԾ տնօրենի տեղակալի հետ հանդիպման ժամանակ Միքայելյանը հայտարարեց՝ ստեղծվել է իրավիճակ, որ թշնամին ցանկացած պահի կարող է ՀՀ քաղաքացիներին առևանգել:

Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թերևս, սկանդալային է նրանով, որ մինչ այս պահը Փաշինյանի իշխանության որևէ առանցքային ներկայացուցիչ այս օրհասական խնդրի մասին չէր բարձրաձայնել: Ավելին՝ Սյունիքից ընտրված իմքայլական պատգամավորները մշտապես դրական են ներկայացրել իրավիճակը մարզում:

ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանն իր հերթին նշեց՝ ամենախնդրահարույցը Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն է, որը մի քանի տեղ մտնում է Ադրբեջանին անցած տարածք: Մելքոնյանը պատգամավորին որպես հակափաստարկ ներկայացրեց այն, որ տեղում ԱԱԾ սահմանապահները ծառայություն են իրականացնում և առաջացած խնդիրները լուծվում են:

Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց՝ վերջերս Սյունիքում երկու ժամ մնացել է ճանապարհին, բայց այդ ընթացքում ո՛չ մեր սահմանապահներին է տեսել, ո՛չ էլ՝ ռուսների:

Հետաքրքիր է, որ Սասուն Միքայելյանը նախընտրական շրջանում է բարձրաձայնում այս խնդրի մասին և մատնանշում Նիկոլ Փաշինյանի կառավարության թերացումները:

ԱԱԾ տնօրենի տեղակալը նշում է՝ որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չգրանցվեն, պետք է լինի  չեզոք գոտի, որտեղ շփումը կբացառվի, առավել ևս՝ բնակիչների և հակառակորդ կողմի զինծառայողների միջև: Նա շատ հստակ հայտարարում է՝ այսօր Սյունիքում անվտանգ չէ:

Սյունիքում այս չեզոք գոտու ստեղծման համար Հայաստանն առնվազն մեկ կմ տարածք էլ պետք է զիջի: ԱԱԾ փոխտնօրենը վստահեցնում է՝ նույնքան էլ թշնամին է զիջելու: Ստեփան Մելքոնյանն ասաց՝ թշնամական պետության հետ դեռ պայմանագիր չունենք, սակայն լրագրողների հստակեցնող հարցին՝ ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը, հատուկ ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչը շփոթվեց և հրաժարվեց լրացուցիչ տեղեկություններ հայտնել: Արդյունքում, այդպես էլ պարզ չդարձավ՝ ՀՀ-ն Ադրբեջանի հետ նոր պայմանագիր կնքելո՞ւ է, թե՞ ոչ և ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը:

Սյունիքի մարզի Արավուս համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը չեզոք գոտու ստեղծումը խիստ անհրաժեշտ է համարում: Ասում է՝ գյուղը թշնամու դիրքերից 100 մետր հեռավորության վրա է, իսկ հայկական դիրքերը գրեթե տների մոտ են: Արգամ Հովսեփյանի խոսքով՝ եթե չեզոք գոտին ստեղծվի, գյուղի տների մի մասը կհայտնվի այդ գոտում:

Մի քանի օր առաջ այս համայնքում աղմկահարույց դեպք էր պատահել: Թշնամու զինվորները մտել էին հայկական տարածք և բռնության ենթարկել գյուղի հովվին: Սրան զուգահեռ էլ՝ Սյունիքի մարզպետի որոշմամբ, թշնամու հետ մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գյուղի բնակիչներից զենքերը հավաքագրել են:

GPS-ով սահմանների բաժանման արդյունքում Արավուս համայնքից 62 հեկտար ցանքատարածություն անցել է Ադրբեջանին: Գյուղապետն ասում է՝ փորձել են ռուսական կողմից միջոցով բանակցել, որպեսզի կարողանան բերքահավաք իրականացնել, բայց չի ստացվել:

Թե Հայաստանի կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի սյունեցիների անվտանգությունն ապահվելու համար օր առաջ չեզոք գոտի ստեղծվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը հստակ ոչինչ չասաց: Փոխարենը Ստեփան Մելքոնյանն Ազգային ժողով էր եկել «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով: ԱԱԾ-ն ցանկանում է արգելել Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների կողմից ցանկացած տեսանկարահանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան