Գիշատիչները թող զսպվե՛ն․ ՌԴ-ն և Թուրքիան ախպերաբաժին արեցին Արցախը, ո՞վ չի հասկանում․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է«տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
31.07.2026 | 20:10
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել ԱԺ-ում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նոր կանոնները
31.07.2026 | 20:00
Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում անդրանիկ նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:48
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, պատերազմում Հայաստանի պարտությունից հետո մի շարք իրադարձություններ տեղի ունեցան՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Բայդենը պատերազմի օրերին կոչ էր Թրամփին՝ արգելել Թուրքիայի մասնակցությունը պատերազմին։ Ֆրանսիան Սենատի նախագահի շուրթերով Արցախի ճանաչումն է համարում հարցի լուծման միակ ճանապարհ՝ նա այդ մասին հայտարարեց Երևանում։ Արտաքին ճակատում ի՞նչ հնարավորություններ են բացվում Հայաստանի առջև և ինչպե՞ս կարելի է դրանցից օգտվել։ 

-Համաշխարհային կենտրոնների ուժի բալանսը փոխվել է, վերադասավորումներ են՝ ինչպես երկրաշարժի ժամանակ ընդերքում կուտակումներ են տեղի ունենում տարբեր ձևերով։ Այս գործընթացն օբյեկտիվ է, և այդ օբյեկտիվ ընթացքը խաթարել է Ռուսաստանը, որը չունենալով մշակութային, քաղաքակրթական, արդյունաբերական, տեխնոլոգիական պոտենցիալ՝ անկայունություն է առաջացնում աշխարհի բոլոր կետերում՝ ռազմաստրատեգիական ուժի բաղադրիչով։ Սա նորմալ երևույթ չի։ Հիշեք՝ կար ցարական Ռուսաստանի կոնցեպտը, որն այնպիսի հզորություն չուներ, ինչպիսին՝ մնացածը։ Մի բան ասեմ մեր ժողովրդին՝ Պուտինի շանտաժը որ կա՝ միջուկային զենքի վերաբերյալ, չինացի, ամերիկացի ֆիզիկոսներն անգիր գիտեն՝ նրա այդ հրթիռների միջուկը ժամկետանց է, չի աշխատելու։ Այդ պատճառով է, որ քաղաքականությունը շանտաժի բնույթ է ստանում։ Իրենք իրենց եվրասիացի են հայտարարել, ասեմ՝ եվրասիացին իրենց ընկալմամբ՝ սլավոնա-թուրքական ձուլվածք է։

ՌԴ-ն, օբյեկտիվորեն իմանալով իր վիճակի ահավորությունը, հավանաբար շտապում է նորից խոշորների կողքին տեղ զբաղեցնել, ուժը չի բավարարում, իդիոտի է գտել՝ ավանդական թուրքին, որի հետ ինքը եղել է հակադրության մեջ և համագործակցության մեջ։ Միայն հայի գիտակցության մեջ է, որ նրանք հավերժ թշնամի են։ Կա նաև նրանց փոքրիկ եղբայրը՝ Ադրբեջանը։ Այս երեքի բևեռացումը որպես ուժի կենտրոնի, ՌԴ-ին որոշակի ուժ է տալիս իր արտաքին քաղաքական գեոստրատեգիական ծավալումների մեջ, և ահա ամերիկացիները սա վաղուց նկատել էին։ Բայդենի ժամանակ սա ցցուն դարձավ։ Այս ակնայուն գիշատիչին է գտել ՌԴ-ն, ինչպես Լենինը գտավ ոճրագործին՝ ցեղասպան պետությանը։ Այստեղ հայկական խնդիրը վերադարձավ, որովհետև եթե կա ռուս-թուրքական համագործակցություն, ապա՝ Հայաստանի հաշվին։ Եվ այստեղ է մեր գեներալների պուտչը, որոնք չթողեցին Հայկական բանակին հաղթել պատերազմում, ենթադրում եմ՝ կարծում էին, որ վարչապետի հարցը կլուծեն, համ հերոս կմնան, համ նրանց պահանջը կբավարարեն։

Բայց մեզ համար դժբախտություն չեղավ։ Քանի որ ռուս-թուրքական համագործակցությունն անկայունություն է մտցնում, Ցեղասպանության ճանաչումն իջնում է որպես զսպիչ գործոն։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ կա «վիլսոնյան» գիծը՝ բարոյականության, որը հայերի նկատմամբ վերաբերմունքն է, շնորհակալության, աշխարհի հայերի նկատմամբ քաղաքակրթական գնահատական է, և ես կարծում եմ՝ նուրբ, բայց ՀՀ-ի անվտանգությանը ձեռք մեկնելու ժեստ է։ ԱՄՆ-ի դեսպանը երկու օր առաջ ասեց ակնհայտ բան, որ ԱՄՆ-ն կհամագործակցի ռազմական ոլորտում։ Սա արդեն այն է, որ գիշատիչները պետք է չափավորվեն՝ մինչև ատամները զինված պետությունների միությունը՝ ՌԴ, Թուրքիա և Ադրբեջան։

-Որոշ ուժեր արհեստական ընտրանք են դնում, երբ խոսք է գնում Արևմուտքի հետ աշխատանքի, Հայաստանն արդիականացնելու գործում արևմտյան ռեսուրսներն օգտագործելու մասին, թե Արևմուտքը Թուրքիան է, և եթե գործակցենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, կդառնանք թուրքական վիլայեթ, Ռուսաստանն էլ կբարկանա դրանից։ Արդյո՞ք այդպես է։ 

-Ռուսաստանը կբարկանա, է՛, հե՛չ է բարկանա, ինչո՞ւ։ Ակնհայտ է մեկ փաստ, որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ից, Հայաստանն անըդնհատ կիսվել է և վերջին կիսումը եղավ Արցախում։ Կա՞ մեկը Հայաստանում՝ չհասկանա, որ սա ռուսական նախագիծ չի, երբ Թուրքիային հրավիրեց, իրար հետ ախպերաբաժին արեցին։

-Բայց դուք չե՞ք լսել այն պնդումները, որ ռուսները մեզ փրկել են՝ թույլ չտալով Ադրբեջանին գրավել ամբողջ Արցախը։

-Դե հիմա, Ռուսաստանն աշխարհին էլ է փրկում, որովհետև կարող է միջուկային զենքով բոլորին ոչնչացնել, այս նույն տարբերակն է։ Արևմուտքի հետ համագործակցությունը Թուրքիայի վիլայեթ դառնալու հետ համեմատելը հոգեկան հիվանդ մարդկանց երևակայություն է։ Կա երկրորդ աչք ծակող փաստը՝ Հունաստանը, որը նույն հարաբերությամբ թշնամի է Թուրքիային և հակառակը՝ թշնամի է գիշատիչին, մոռանում է, որ Հայաստանն օկուպացված է Թուրքիայի կողմից, բայց Հունաստանը չի՞ օկուպացված։ Կոստանդնուպոլիսն ի՞նչ է՝ թուրքակա՞ն ծնունդ է։ ՆԱՏՕ-ի շրջանակում կոնսեսուսը գտնվել է՝ Հունաստանն ու Թուրքիան իրար հետ համագործակցում են և այս բալանսը պահում է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Սրանք հաջողությամբ ախպերաբաժին արեցին Արցախը, ուրեմն՝ դրա կողքին ՆԱՏՕ-ի անդամ երկիր Ֆրանսիան կազմեց հակաթուրքական կոալիցիա և թուրքերին զսպեցին։ Հիմա մեկը կարո՞ղ է ասել, որ Հունանստանը թուրքական վիլայեթ է։ Չի կարող ասել։ Վտանգը ուրիշ տեղ է՝ հիմա մենք գավառ ենք դարձել, սրա վտանգը գողապետության մեջ է, հայկական ծովահրեշի հետևանք է, որ երկիրը մեկուսացված է, տնտեսությունը վերցված է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան