Քրեական պատասխանատվություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու մի շարք դեպքերի համար․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը: Այն ընդունվեց ձայների 77 կողմ ձայներով:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նման կարգավորումները խիստ անհրաժեշտ է ընդունել արտահերթ ընտրություններին ընդառաջ:

«Առաջարկվում է ընտրական գործընթացի խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսել տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքը: Այլ կերպ ասած՝ եթե քվերարկության ամփոփման ժամանակ խոչընդոտում են, և դրա արդյունքում հետագայում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն, քան այն դեպքերում, երբ ուղղակի են խոչընդոտում ընտրական գործընթացը, և դա չի ազդում քվեարկության արդյունքների ամփոփման վրա»,- նշեց պատգամավորը:

Մեկ այլ փոփոխությամբ՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն քարոզարշավը խոչընդոտողները:

«Այս նորմն այլևս կստիպի բոլոր անձանց, որոնք կփորձեն քարոզարշավը խոչընդոտել, անկախ քաղաքական հայացքներից՝ ենթարկել պատասխանատվության»,- նշեց Հովակիմյանը:

Առաջարկվում է առանձին պատիժ նախատեսել տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար։ Ըստ Հովակիմյանի՝ սա հարկավոր է, որ նախկինում եղած դեպքերը չկրկնվեն, կազմակերպված բռնության փորձեր ու սպառնալիքներ չլինեն: Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:

Նոր դրույթ է նաև ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով, ըստ որի՝ այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով։ Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով: Նշվում է նաև, որ նույնականացման ոչ ենթակա աղբյուր է համարվում համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը ու էջը, որը տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են օգտագործողից (ընթերցողից)։