Պատգամավորին վայել արձագանքներ արեք․ Աննա Գրիգորյանը բարկացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Իհարկե, այս ամբիոնից կարելի է ասել, որ՝ սյունեցին այսպիսին պետք է լինի և այնպիսին չպետք է լինի։ Ի՞նչ է, դո՞ւք եք որոշում՝ ինչպիսին պետք է լինի սյունեցին։ Ես նորից եմ ասում՝ որակումներ մի տվեց, իրավական գործընթացով պե՞տք է անցնեն մարդիկ, թող անցնեն։ Դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով ոչ»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այս երեք տարիների ընթացքում մենք սևի և սպիտակի բաժանեցինք մեր հասարակությունը։ Հիմա էլ դա ներմուծում ենք նաև Սյունիքի մարզ՝ ասելով, որ կան և լավ սյունեցիներ, ովքեր մեր կողքին են, և կան վատ սյունեցիներ, որոնց էմոցիոնալ, տարբեր հակաէսթետիկ բառապաշարով ենք սկսում նկարագրել։ Այդպես խոսողներին ես պարզապես կխնդրեի, կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և այդ ամենն ասել»,- նշեց պատգամավորը:

«Հայաստանում թիվ մեկ խնդիրը պետք է համախմբումը լինի, ոչ թե հերթական անգամ բաժանարար գծեր անցկացնելը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Նա հորդորեց պատգամավորին վայել արձագանքներ անել և իր խոսքը չընդհատել:

«Ասել եք՝ «բա պետք ա բերման ենթարկվեն, այ տենց ստորացնելով բերման ենթարկեն»։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Դուք խախտել եք նաև Սահմանադրության մի շարք հոդվածներ, և ես խնդրել եմ բոլոր խմբակցություններին, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով և քննվի այս հարցը»,- հավելեց Աննա Գրիգորյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին:

Մանրամասները՝ տեսանյութում: