Սեփական ծուղակում․ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է լինել վարչապետի պաշտոնակատար, թե՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
Բոլորը

Որպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շարունակությունն աղմկահարույց քննարկումների առիթ է դարձել: Հիմքում Փաշինյանի՝ 2018 թվականին հակակառավարական հանրահավաքներից մեկի ժամանակ արված հայտարարությունն է:

Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում հրաժարական ներկայացնելուց անմիջապես հետո հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել՝ արդեն վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում: Հարց է առաջանում՝ ինչպես կարող է նա շարունակել պաշտոնավարել, երբ 2018-ին հենց ինքն էր ասում, որ հրաժարական ներկայացրած վարչապետը չի կարող լինել պաշտոնակատար:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին առաջարկեցինք Նիկոլ Փաշինյանի՝ երեք տարի առաջ արված հայտարարությունն ու մեկնաբանել, թե հիմա ո՞ր Նիկոլ Փաշինյանին հավատանք՝ նրան, որ ասում էր՝ վարչապետը հրաժարականից հետո իրավունք չունի՞ պաշտոնակատար լինել, թե՞ նրան, որը հրաժարականից հետո պաշտոնակատար է դարձել:

Նիկոլ Փաշինյանի խոսքերում հակասության մասին հարցին ԱԺ-ում նրա թիմակիցներն ուղիղ չեն պատասխանում: Վլադիմիր Վարդանյանը նեղսրտում է․ լրագրողներին վարչապետի խոսքերը բառացի մեջբերելու համար մեղադրում կեղծ օրակարգ ստեղծելու մեջ և դժգոհում՝ ինչպես կարելի է վարչապետի երկու տարբեր հայտարություններ քննարկման առարկա դարձնել, երբ ընդդիմությունն ու միջազգային հանրությունն այս հարցը չեն բարձրաձայնում: Նաև անկեղծանում է՝ իրավաբանները երբեմն քաղաքական նպատակահարմարությամբ էլ են խորհրդատվություն տալիս:

Վարդանյանը, որն ամբողջ ճեպազրույցի ընթացքում հակասություն չտեսավ Փաշինյանի՝ 2018-ին և 2021-ին արված հայտարարությունների միջև, վստահորեն մի քանի անգամ կրկնեց՝ «ով մտածում է, որ վարչապետի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարող պաշտոնավարել, ես այդ հարցի պատասխանն ունեմ՝ կարող է»: Իմքայլական պատգամավորն այս հարցի շուրջ ստեղծված քննարկումներում նաև հանրապետության նախագահի մեղքի բաժինն է տեսնում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանն էլ պնդում է՝ օրենքից բխում է, որ հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարումը սխալ պրակտիկա է։

Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ որ սխալ կլինի հիմա այս հարցը դարձնել նոր քննարկման առարկա, քաղաքական միջավայրը ծանրաբեռնել այս քննարկումներով՝ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս հանելու փոխարեն:

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունից հետո արդեն երկրորդ անգամ է հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը ստանձնում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշում է՝ Փաշինյանն այժմ օրինականության շրջանակներում է կատարում վարչապետի լիազորությունները: Անդրադառնալով Փաշինյանի 2018 թվականի հայտարարությանը՝ Իոաննիսյանն ասաց.

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ում Փաշինյանի՝ միմյանց հակասող հայտարարությունների մասին կարծիք կհայտնեն սահմանադրագետների հետ խոսելուց հետո: Իսկ սահմանադրագետ Վարդան Այվազյանը Factor TV-ին ասաց՝ Փաշինյանի՝ 2018 թվականին իրավաբանների խորհրդով արված հայտարարությունը տեղին էր, նաև հավելեց՝ Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը սոցիալ-կենցաղային մակարդակով փորձում են իրենց օգտին մեկնաբանել Սահմանադրությունը:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առավել կարևոր են համարում, որ հանկարծ իշխանությունները չմտափոխվեն և Նիկոլ Փաշինյանին կրկին վարչապետ ընտրեն: Խորհրդարանական ընդդիմությունը, հակառակ արտախորհրդարանական ուժերի պնդումների, չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել:

Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ առաջադրվելու է վարչապետի թեկնածու: Վարչապետի ընտրության հարցի քննարկման առաջին փուլը նախատեսվում է մայիսի 3-ին, երկրորդը՝ 10-ին: Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ վարչապետի թեկնածու առաջադրվում է, որ եթե ընդդիմությունը փորձի ձախողել արտահերթ ընտրությունների անցկացումը, «Իմ քայլն» իրեն ընտրի վարչապետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան