Դասընթացներ BBC-ից՝ ՀՀ բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների համար

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, բուհերի Ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցել նորարարական սթորիթելինգի և մուլտիմեդիայի դասընթացների։

Սթորիթելինգի դասընթացը կներառի լսարանին պատմություններ ներկայացնելու և տվյալների թվային վիզուալիզացիայի հմտությունները, իսկ մուլտիմեդիայի դասընթացը կենտրոնացված կլինի մուլտիմեդիոն պատմությունների պլանավորման և դրանք արտադրելու կարողությունների վրա։ Դասընթացներում անդրադարձ կլինի մուլտիմեդիոն լրատվական միջավայրի ամենահրատապ նորություններին՝ մուլտիմեդիայի «լրատվական սենյակում» սոցիալական ցանցերի կիրառմանը, խաչաձև առաջխաղացմանն ու թիրախային լսարանի սպասարկմանը: Դասընթացները կլինեն տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի համադրությամբ և կանցկացվեն անգլերեն լեզվով՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:

Չորս վեբինարից բաղկացած դասընթացներն անցկացվելու են 2021թ-ի մայիսի 10-ից մինչև մայիսի 30-ը։ Դասընթացները վարելու են BBC-ի դասընթացավարները՝ օնլայն ֆորմատով՝ մասնակիցների անմիջական գործնական ներգրավմամբ։

Դասընթացն ավարտած վեց ուսանող հնարավորություն կունենա անցնելու երեքամսյա փորձաշրջան Factor TV-ում։
Ուսանողական դասընթացներն ու փորձաշրջանը մաս են կազմում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի։

Դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտադիմումը հետևյալ հղումով՝ առավելագույնը 300 բառով բացատրելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել դասընթացներին։

Դասընթացներին դիմելու վերջնաժամկետն այսօր է: