Գորիսի փոխքաղաքապետը ազատ կարձակվի․ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալման որոշումը
Հասարակություն
23.04.2021 | 13:50Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձեռբակալությունը։
Հովսեփյանը ձերբակալվել էր երեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով։