Սյունիքի հարցում էլ հանկարծ չարթնանանք ու հետմահու պարզենք, որ փաստաթուղթ են ստորագրել․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանից հայ գերիների վերադարձի, Սյունիքի խնդիրների մասին Factor TV-ի եթերում զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

-Պատերազմի ժամանակ միջազգային մեծ ճնշում կար այն դադարեցնելու համար, և այդ ճնշումը հիմնականում Ադրբեջանի դեմ էր։ Հիմա տեսնում ենք նույնպիսի ճնշում գերիների հարցով, բայց Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը։ Սպառվե՞լ են հայկական կողմի հնարավորությունները։

-Երբե՛ք։ Հայկական կողմն ունի շատ մեծ հնարավորություններ, և մենք բոլորս պիտի լծված լինենք։ Գերիների հարցն այնպիսի հարց է, որ չկա ընդդիմություն-իշխանություն, չկան հներ-նորեր․․․ չկան այդպիսի կատեգորիաներ։ Ես ունեմ մեծ տարաձայնություններ գործող իշխանությունների հետ տարբեր հարցերում, բայց մեր կազմակերպությունը լռելյայն, գլուխը կախ բոլոր հարցերում, որտեղ հնարավոր է աջակցել իշխանություններին գերիների վերադարձի հարցում, զբաղվում ենք։

Գերիների հարցը բաց թողնելը կլինի որպես օրինակ․ հաջորդ դիկտատորական երկրներից որևէ մեկը, եթե որոշի մի տեղ պատերազմ հայտարարել ու գերիներ վերցնել, սա կնշանակի, որ ամեն դիկտատոր կարող է իրեն թույլ տալ ստորաբար համաձայնագիր կամ այլ թուղթ ստորագրելուց հետո չիրականացնել իր պարտավորությունները՝ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։

-Սյունիքի հարցում կա խնդիր՝ կոմունիկացիաներ բացե՞լ, թե՞ ենթարկվել Բաքվի քաղաքականությունը և տալ միջանցք։ Հիմա այս հարցում Սյունիքի, սյունեցիների հարցն ինչպե՞ս պետք է լսելի լինի։

-Այս պարագայում ես կարծում եմ, որ սա միայն սյունեցիների խնդիրը չէ, սա մեր բոլորի խնդիրն է, որովհետև խոսքը գնում է մեր տարածքի, անվտանգության մասին, մեր հնարավոր զարգացման կամ պարտությունների, կորուստների մասին։ Ես կարծում եմ՝ մեզ ավելի բաց ու թափանցիկ ինֆորմացիա պիտի տան իշխանությունները։ Այլևս մենք պիտի չարթնանանք առավոտը և պարզվի, ինչպես նախկինում, ԵՏՄ մտանք մի գիշերվա մեջ, կամ պարզվեց, որ հաղթում ենք, զգետնում ենք, իսկ հետո պարզվեց՝ կապիտուլյացիայի ենք ենթարկվել։

Եթե կան գործողություններ, որոնք ի վնաս Հայաստանի պիտի լինի, բայց իշխանությունը պատրաստ է ի վնաս Հայաստանի գործողությունների, ինքը պետք է կա՛մ ողջամտություն ունենա և հեռանա, կա՛մ պետք է արագացնել իրենց հեռանալու պրոցեսը։ Ուրիշ տարբերակ չկա։

Հույս ունենամ, որ նրանք նվազագույն գիտակցություն, պետականության, պետության նկատմամբ հարգանքի, մեր գոյության խնդրի շուրջ այնքան գաղափար ունեն, գոնե նվազագույն պատկերացում ու պարկեշտություն կունենան, որ մեզ բոլորիս հարվածի տակ չդնեն, ու մի օր հանկարծ չարթնանանք և պարզվի, որ պաշտոնապես մեր ինչ-որ պաշտոնյաներ ինչ-որ փաստաթղթեր են ստորագրել, ու մեզ հետմահու տեղյակ են պահում։ Այսպիսի բան չպետք է լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան