Սուտ մատնության նոր դեպք. քննիչը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Քյարամ Քալաշյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ Քննչական կոմիտեի քննիչ Աշոտ Բադալյանը իրեն որպես մեղադրյալ հարցաքնելիս հարցաքննության արձանագրությունում մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, ինքը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել հնարավորության դեպքում իրեն ենթարկել ավելի մեղմ քրեական պատասխանատվության, մինչդեռ ինքը նման տեղեկություն չի հայտնել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ք. Քալաշյանը քննիչ Ա. Բադալյանի մոտ որպես մեղադրյալ հարցաքննվել է նախկին պաշտպանի մասնակցությամբ, իսկ հետագայում` պաշտպանի փոփոխությունից հետո, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նոր մարտավարություն է ընտրել` փորձելով հրաժարվել նախկին ինքնախոստովանական ցուցմունքներից: Այդ պատճառով նախաքննական մարմնին սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ քննիչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ք. Քալաշյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

 Կատարվում է նախաքննություն: