130 մլն դոլար էր ծախսվել Աղդամը պաշտպանելու վրա, թշնամուն տվեցիք առանց մի կրակոցի, գեներալիտետն ու վաչապետը պիտի պատասխան տան․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, պատերազմի ավարտից անցել է հինգ ամիս, սակայն մինչ օրս հայ գերիները չեն վերադարձվել։ Եվ հարց է առաջանում շատ քաղաքացիների մոտ՝ ինչո՞ւ ՌԴ-ն ճնշում չի գործադրում Ալիևի վրա գերիներին վերադարձնելու պահանջով․ Պուտինի ստորագրությունը ևս դրված է հայտարարության տակ։ Դուք ի՞նչ պատասխան ունեք։

-Հիմա եկեք հարց տամ ձեզ՝ 8-րդ կետով գրված է, որ գերիները պետք է փոխանակվեն բոլորը բոլորի դիմաց, Հայաստանի ղեկավարը, որն ուներ ավելի քիչ գերիներ, քան՝ Ադրբեջանը, ինչո՞ւ միանգամից, այն էլ՝ երկու հանցագործին միասին հանձնեց Ադրբեջանին։

-Միգուցե վստահե՞լ է հայտարարության կատարման երաշխավոր ՌԴ-ին։

-Քաղաքականության մեջ, շատ կներեք, վստահության խնդիր չկա։ Քաղաքականության մեջ կա հստակ հաշվարկ և բոլոր սցենարները դուք պարտավոր եք տեսակցության մեջ ունենալ և պարտավոր եք այդ սցենարներին համապատասխան գործողություններ անել։ Ես ուզում եմ հասկանալ՝ մենք արե՞լ ենք ամեն ինչ մեր շահերից բխող։

-Իսկ մենք՝ որպես պետություն, կարո՞ղ ենք հույս դնել մեր դաշնակից համարվող պետության վրա։

-Ինչ վերաբերվում է դաշնակցին․ առաջին հերթին՝ ուրեմն մենք չենք արել, երկրորդը՝ մենք չենք կարողացել համապատասխան լծակներ պահել մեր ձեռքում, որպեսզի մենք էլ նրան պատասխան տանք իր լկտիության դեմ, և երրորդը՝ ինչ վերաբերվում է մեր դաշնակցին, որն ստորագրել է այդ փաստաթղթի տակ․․․ Առաջինը՝ այդ փաստաթուղթը խայտառակ փաստաթուղթ է, որովհետև ինքը բովանդակությամբ այդպիսին չէր կարող լինել, եթե Հայաստանի այսօրվա ղեկավարը դեռ հոկտեմբերի 10-ին կատարեր էն գործողությունները, որը իրեն․․․ Հիմա դուք չեք արել էսքան բան, հիմա նա փորձում է իրականացնել, բայց էն մյուս կողմը իրեն շատ ավելի լկտի է պահում, որովհետև իր դիմաց չկա ֆակտոր, Հայաստանը ֆակտոր չի։

-Բայց Ռուսաստանն է չէ՞ գործոն այս տարածաշրջանում։

-Ես հասկացա, որ Ռուսաստանն է գործոն, բայց Ռուսաստանն ամեն ինչ ձեր փոխարեն չի կարող անել։

-Արցախյան խնդրի մասին․ պարո՛ն Սարգսյան, ընդունո՞ւմ եք, որ Ադրբեջանին հաջողվեց այս տարիների ընթացքում միջազգային հանրություն կոչվածին համոզել, որ յոթ շրջաններն ու Արցախն իր տարածքներն են, որ այս պատերազմն իր տարածքում էր ընթանում, և ինքը դրա իրավունքն ուներ։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։

-Եթե անգործությամբ զբաղվեք, ինքը, իհարկե, կարող էր։ 30 տարի մենք զբաղված էինք նրանով, որ համարում էինք՝ հաղթել ենք, թող իրենց գլուխը ցավի, մենք համարյա մեր գործն արել ենք, իսկ այս բանակցությունները ինչքան էլ ձգվեն, թող ձգվեն։ Այսինքն՝ մենք այդ ընթացքում թույլ տվեցինք, որ Հայաստանը թուլանա, իսկ տնտեսապես և պաշտպանական տեսանկյունից նրանք ավելի հզորացան, և իրենք այդ քաղաքականությամբ եկան․․․ էն որ մենք ասում էինք «Ոչ մի թիզ հող», նրանք՝ հակառակը, մեր նույն սկզբունքով հողը վերադարձրին։

Երբ ասում էին՝ այդ հողը մենք նախապատրաստել էինք, որ գնանք բանակցությունների ընթացքում կարգավիճակ ստանանք, դա հիմար մարտավարություն է, որովհետև դրանով հաստատում եք, որ ագրեսոր եք, փոխանակ ասեք, որ պատերազմի արդյունքն էր այդ տարածքների ձևավորումը։ Դուք տեսե՞լ եք այդպիսի բան․ ես անցել եմ Աղդամի ամբողջ պաշտպանական գծով, 120-ից 130 միլիոն դոլար էր ծախսվել, որպեսզի մենք պաշտպանենք նաև այդ տարածքները, և հիմա դուք առանց մի կրակոցի ամբողջը տալիս եք թշնամուն։ Բոլորը դեռ պետք է պատասխան տան, և՛ գեներալիտետը պիտի պատասխան տա, և՛ վարչապետը պիտի պատասխան տա էս ամբողջ պատմության համար։ Մեր երեխաները, որ զոհվել են, նրանք չէին գնացել զոհվելու, նրանք գնացել էին պաշտպանելու իրենց հողը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան