487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի. Առողջապահության նախարարությունը առանց մրցույթի՝ մեկ անձից, գնումներ է կատարել

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Առողջապահության նախարարությունը 2021 թվականի համար «հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման պայմանագիր:

Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 407 մլն 122 հազար դրամ:

Ըստ պայմանագրերի ծառայությունների գնման նպատակի՝ապահովագրական ընկերությունները պարտավորվում են պատահար տեղի ունենալու դեպքում հատուցել ապահովագրված անձանց բժշկական ծառայությունների արժեքները:

Ուշագրավ է, որ ամեն առիթով կոռուպցիայի դեմ պայքարից խոսող այս կառավարության մաս կազմող Առողջապահության նախարարությունը ծառայություններն ապահովագրական ընկերություններից ձեռք է բերել առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգում հրապարակված պայմանագրերից:

Պարզվում է, որ Առողջապահության նախարարությունը ապահովագրական ծառայություններ մատուցող պատահական ընկերությունների հետ պայմանագրեր չի կնքել: 1 միլիարդ 407 մլն դրամից մոտ կես միլիարդ դրամը (487 մլն 162 հազար դրամ) բաժին է հասել «Նաիրի Ինշուրանսին»: Այս ընկերության 60 տոկոսը պատկանում է Փաշինյանի քաղաքական հակառակորդ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, մասնավորապես, Լևոն Քոչարյանին:

Գործարար, իշխանությունների աջակից Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանն էլ այս գործարքից բաժին է հասել 431 մլն 913 հազար դրամ:

Նախարարությունը 246 մլն 775 հազար դրամի պայմանագրեր է կնքել «ՌԵՍՈ» ընկերության հետ և 241 մլն 271 դրամի էլ «Արմենիա Ինշուրանս»-ի հետ:

Նշենք, որ պայմանագրերը կնքվել են 2020-ի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին, մեկ տարի ժամկետով: Այդ ժամանակ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է:

Նարեկ Կիրակոսյան