Ինչի՞ է վերածվելու Սարյանի պուրակը. հարցը հասավ նախագահի վերահսկողական ծառայություն. ՀԺ

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի Սարյանի պուրակի խնդիրը հասել է նախագահի վերահսկողական ծառայություն: Տարածքը տարիներ շարունակ վարձակալած «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը,  որը տարիներ շարունակ պուրակում կազմակերպել է նկարների բացօթյա ցուցադրությունը և վաճառքը, «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ինքն է դիմել նախագահի վերահսկողական ծառայությանը:

«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը խնդրի վերաբերյալ բացի նախագահականից դիմել է նաև Տարոն Մարգարյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Սույն պուրակը, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի, անցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տիրապետության տակ: Վերջինս, սակայն, ՀԺ-ին պարզաբանել էր, թե կապ չունի դրա հետ:

«Կոլորիտ»-ի տնօրենը հայտարարում է՝ չկա այնպիսի մի բան, որ բարձրաձայնվի, և դա իրականություն չլինի: Ինձ թվում է, որ դա իսկապես իրականություն է, որովհետև երբ 2015 թվականից այս քաշքշուկը սկսվեց, ես լրատվամիջոցներից ինֆորմացիա եմ ստացել, որ կողքի շենքի առաջին հարկը գրավադրված է եղել բանկում և հետագայում սեփականատերը դարձել է նրա մորաքրոջ որդին: Կողքից բոլոր խոսակցություններն էլ դա է: Նույնիսկ բակի բնակիչներն են ասում, որ ասել են՝ սպասեք, սրճարանի սեփականատերը դառնան, հետո նոր կտեսնեք, թե այգում ինչ ենք անելու: Ու տալիս են համապատասխան մարդկանց անունները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Factor.am-ը անդրադարձել էր թեմային իր՝ «Նկարիչները կարող են զրկվե՞լ Սարյանի պուրակի տարածքից․ քաղաքապետարանն ահազանգին դեռ չի պատասխանել» վերտառությամբ հրապարակմամբ:  Որին հաջորդել էր Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ««Սարյան պուրակում գործող վերնիսաժը շարունակելու է գործել»․ Երևանի քաղաքապետարանն արձագանքում է ահազանգին»: