Նոր մանրամասներ հայերին առաջադրված ԱՄՆ-ի վիզաների խարդախության մեղադրանքի վերաբերյալ. VOA

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

Հայկական արվեստին տարբեր առիթներով հոտնկայս ծափահարել է ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական վերնախավը: Սակայն Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, որոշ անձինք հայկական մշակույթի պատրվակով օգնում են հայաստանցիներին կեղծ ճանապարհով ԱՄՆ-ի վիզաներ ստանալ. տեղեկացնում է amerikayidzayn.com-ը:

Իրավապահների հաղորդմամբ, Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված, ներկայումս՝ ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Հրաչյա Աթոյանն այժմ խախտելով իր վիզայի ժամկետը բնակվում է Գլենդելում առանց որեւէ իրավական կարգավիճակի, մինչդեռ Դիանա Գրիգորյանն, ում դատական թղթերում նաեւ «Դինա Ակոպովնա» են անվանում, այժմ Հայաստանում է:

Մեղադրանքի համաձայն, 2013-ից 2014 թվականները Ստելա Բոյաջյանն իր ղեկավարած Big Apple Music Awards Foundation ընկերության միջոցով Հայաստանից պարային եւ երաժշտական կեղծ խմբեր էր հրավիրում Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի օրենքների համաձայն, արվեստի գործիչների համար Միացյալ Նահանգներ P-3 մուտքի վիզա ստանալն ավելի հեշտ է քան ավանդական զբոսաշրջիկների համար, ովքեր պետք է ապացուցեն, որ Հայաստան են վերադառնալու:

Իրականում, երաժշտական եւ պարային խմբերի փոխարեն Հայաստանից Միացյալ Նահանգներ էին ժամանում դրանց հետ որեւէ կապ չունեցող անձինք՝ ներկայանալով որպես երաժիշտներ եւ պարողներ: Յուրաքանչյուր անձից իրենց ապօրինի ծառայության համար մեղադրյալները ստանում էին 3,000-15,000 դոլար, հաղորդում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:

Միացյալ Նահանգների հյուպատոսական ծառայությանը խաբելու նպատակով Հայաստանում կեղծ պարային համույթների անդամներին լուսանկարում էին ավանդական հայկական պարային զգեստներով, իսկ ԱՄՆ-ում կեղծ համերգներ կազմակերպում, պատրաստելով կեղծ ցուցանակներ եւ կեղծ թռուցիկներ:

Դրանից բացի, արդեն Միացյալ Նահանգներ իրենց օգնությամբ ապօրինի ժամանած քաղաքացիներին հավելյալ գումարով մեղադրյալներն օգնում էին երկարաձգել վիզաները՝ հայկական մշակույթի տարածման պատրվակով: Հատկանշական է, որ իրենց ապօրինի գործունեությունը եւ յուրաքանչյուր անձից ստացվող գումարի չափը մեղադրյալները քննարկել են նաեւ Ֆեյսբուկ սոցցանցի միջոցով:

Թեեւ Big Apple Music Awards Foundation ընկերության կայքում նշված հեռախոսահամարն անջատված էր, «Ամերիկայի Ձայն»-ին հաջողվել էր հեռախոսով կապվել մեղադրյալներից մեկի՝ Ստելա Բոյաջյանի հետ, ով հայտնեց, որ հերքում է բոլոր մեղադրանքները եւ խոստացավ իր դիրքորոշումն առավել մանրամասն հաղորդել պաշտպանի միջոցով, ով տեսանյութի եթեր դուրս գալու ժամին մեզ այդպես էլ կապ չէր հաստատել: