Քամին վնասներ է հասցրել Երևանում և այլ բնակավայրերում

Լուրեր

04.05.2024 | 15:05
Խելացի տներ, որոնք հարմարվում են ձեզ, ո՛չ հակառակը
04.05.2024 | 14:40
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
04.05.2024 | 14:15
Տեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
04.05.2024 | 13:39
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
04.05.2024 | 13:22
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
04.05.2024 | 13:07
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթները
04.05.2024 | 12:56
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 12:46
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
04.05.2024 | 12:25
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ
04.05.2024 | 12:14
ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
04.05.2024 | 11:55
Նավթի գները նվազել են
04.05.2024 | 11:40
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների մարմիններ
04.05.2024 | 11:29
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
04.05.2024 | 10:55
Տեղատարափ անձրևի հետևանքով ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ՝ Երևանի 5 վարչական շրջաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:49
Իր տան բակում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 68-ամյա քաղաքացու մարմինը
Բոլորը

Ապրիլի 10-ին, ժամը 07։15-ից 18։35-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Սարմենի, Սարալանջի, Սոսեի, Նոր Արեշի, Գարեգին Նժդեհի, Մինսկի, Աճառյան, Առնո Բաբաջանյան փողոցներում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում և Դիմիտրով գյուղում, Արմավիրր մարզի Արևադաշտ գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են վնասված ծառերը, իրականացրել ապամոնտաժման աշխատանքներ, սահմանազատել տարածքները, ամրացրել շենքի տանիքի թիթեղները և իրականացրել հերթապահություն։