Այս կառավարությունը ևս չի փոխել իր գործելաոճը. գործարարներին շարունակում են «քերթել». «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ֆինանսական ոլորտի նախարարները մի ժամանակ պնդում էին, թե դադարել են բիզնեսից գերավճարներ հավաքագրել, դեռ ավելին՝ վերադարձնում են նախորդ տարիներից կուտակված գերավճարները, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 160.8 մլրդ դրամ գերավճար: Մինչդեռ նախորդ տարի այս թիվը համեմատաբար քիչ էր. 2017թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողների ունեցած գերավճարը կազմել էր 138.2 մլրդ դրամ: Այլ կերպ ասած, գերավճարներն ավելացել են 22.6 մլրդ դրամով:

Փաստորեն այս կառավարությունը եւս չի փոխել իր գործելաոճը` շարունակելով «քերթել» գործարարներին եւ այդպես հավաքելով հնարավորինս շատ հարկեր, ընդ որում՝ նրանք գործարարներին ստիպել են կատարել ոչ միայն ընթացիկ տարվա հարկային պարտավորությունները, այլ նաեւ կանխավճար մուծել: Մինչդեռ գործարարներն այս գումարը կարող էին շրջանառության մեջ դնել ու լրացուցիչ եկամուտներ ստանալ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: