Ազատամարտիկի կերպարը ոչնչացնելով. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Տպավորություն է, թե իշխանությունները որոշել են դաժան հաշվեհարդար իրականացնել այն ազատամարտիկների նկատմամբ, որոնք ոչ միայն իրենց կողքին չեն, այլեւ պայքարում են համակարգի դեմ՝ ցանկանալով իշխանափոխություն իրականացնել:

Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ երեկ մեղադրող դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 11 տարվա ազատազրկում: Հիշեցնենք՝ Սէֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու, նաեւ ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ խումբ հավաքագրելու մեջ: Ու հիմա մեղադրող դատախազը նրա համար 11 տարվա ազատազրկում է պահանջում այն դեպքում, երբ Սէֆիլյանը, ըստ էության, չէր իրականացրել իր մտադրությունը, եթե այդպիսին նույնիսկ ունեցել է:

Իսկ ողջ տվյալներն էլ, հիշեցնենք, ձեռք էին բերվել հիմնականում գաղտնալսումների միջոցով: Այս տրամաբանությամբ սարքվեց նաեւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը. նա ձերբակալվել էր ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, 2017թ. նոյեմբերին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, ըստ մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց դրդել էր ապօրինի ձեռք բերել եւ պահել «Իգլա» զենիթահրթիռային համակարգ: Սակայն ձեռք բերած ապօրինի զենքն էլ «Իգլա» համակարգի մի խողովակ էր, ուրիշ ոչինչ: Ու տպավորություն է, թե իշխանությունները հերթով մեկուսացնում են նման մարդկանց` պահելով բանտերում: Եւ այս իրավիճակը տխուր է այնքանով, որ այդ անձանց անունները շատերի համար օրինակ են ռազմի դաշտում իրենց ցուցաբերած արիության ու մղած քաջարի մարտերի շնորհիվ, բայց հայրենի դատարանները նրանց որպես «ահաբեկիչ» պատժում են:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: