Արտակ Դավթյանը պետք է դատվի այնպիսի զենքեր գնելու համար, որոնք չէինք կարողանալու կիրառել. Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Մենք 10․000-ից ավելի հետախուզվող քաղաքացիներ ունենք, որոնց մի մասը մեկնել է սովորելու, բոլորը չեն, որ փախել են։ Մի մասին 5-6 տարեկանից ծնողները տարել են երկրից, ծնողները տեղափոխվել են երեխաների հետ։ Անտեսել դա, խզել կապերը այդ մարդկանց հետ և ասել՝ նրանք հայրենիքին պետք չեն, թող գնան, ինչ ուզում են՝ անեն, ճիշտ չէ։ Նրանք պետք են հայրենիքին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով չծառայածներին համաներում շնորհելու մասին որոշմանը։

Պատասխանելով Արտակ Դավթյանին ուղղված մեղադրանքներին ու վերանշանակմանը վերաբերող հարցին՝ Գորգիսյանը նշեց, որ ապրիլյան հանձնաժողովի շրջանակում կա բավարար նյութ, որպեսզի Արտակ Դավթյանի դեմ հարուցվի քրեական գործ։

«Նույնը կա նաև վերջին պատերազմի ընթացքում։ Բազմաթիվ են հիմքերը, որ Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու, զենքեր գնելու համար, որոնք ակնհայտ էր, որ մենք չէինք կարողանալու օգտագործել, և շարքից հանել ենք զենքեր, որոնք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու, պատրաստել ենք Հայաստանին պարտության։ Դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ՝ որպես ԳՇ պետ։ Ինչո՞ւ։ Այդ հարցին պիտի տրվեն պատասխաններ, ես կարծում եմ՝ քրեական գործի շրջանակում»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։