Հայաստանում հաշվառված է աուտիզմով և ատիպիկ աուտիզմով` հաշմանդամություն ունեցող 741 երեխա․ ԱՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

2007 թվականին ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստի ժամանակ, Կատարի թագավորության առաջարկով, որոշում է կայացվել ապրիլի 2-ը նշել` որպես Աուտիզմի իրազեկման օր:

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկանը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կտրուկ աճ է ապրում: Աուտիզմ ունեցողների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ, ինչը կապված չէ միայն ախտորոշման բարելավման հետ: Իսկ անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին:

Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն:

Աուտիզմով երեխայի կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի  բարձրացմանը:

Աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, և մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգացում է ապրում` ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ:

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն` 2019 թվականին հանրապետությունում հաշվառված է աուտիզմով և ատիպիկ աուտիզմով` հաշմանդամություն ունեցող 741 երեխա (623 տղա և 118 աղջիկ), որոնցից 116-ի մոտ` առաջնակի հաշմանդամություն:

Աուտիզմի բուժումը` որպես հաշմանդամության բերող հիվանդություն, ներառված է պետական պատվերի մեջ: Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում 18 ամսականում երեխայի զարգացումը որոշելու ժամանակ կատարվում է մանկական աուտիզմի թեստ, որը թույլ է տալիս վաղ հայտնաբերել խնդիրը և ժամանակին ուղղորդել մասնագետի մոտ:

2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվել  է «Աուտիզմ ազգային հիմնադրամ», որի գործունեության նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին` բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության, սոցիալա­կան ադապտացիայի հարցերում:

Արևմտյան երկրներում, բացի պետական քաղաքականությունից, գործում են նաև հասարակական կազմակերպություններ, որոնց դերակատարումը կարևորվում է աուտիզմի դեմ պայքարում, աուտիզմով երեխա ունեցող ընտանիքների աջակցության հարցում: ՀԿ-ները մատուցում են ոչ միայն առողջապահական, սոցիալ-հոգեբանական և կրթական ծառայություններ, այլև նրանք մեծապես մասնակցում են պետական քաղաքականությանը, պետության կողմից մշակվող ծրագրերին, մատուցում են լրացուցիչ/այլընտրանքային ծառայություններ` երկկողմանի համագործակցային հարաբերությունների շնորհիվ` բաժանելով անգամ իրենց պարտականությունները աուտիզմով երեխաների պաշտպանության լիարժեքությանն ու ամբողջականությանը հասնելու նպատակով:

Հարկ է նշել, որ աուտիզմը վաղուց դուրս է եկել միայն առողջապահական խնդիր լինելու շրջանակներից: Այն միջգերատեսչական է և իր հնարավոր լուծումը կարող է ստանալ կրթական, սոցիալական ոլորտների և հասարակության լայն շրջանակների համագործակցության պարագայում: