Նախորդ տարվա դադարից հետո՝ այս տարի կրկին կայացավ «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում  էքսպո 2021» ցուցահանդեսը

Լուրեր

11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
Բոլորը

Մարտի 25-ին Երևանում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, բացվել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում  էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցուցահանդեսի պաշտոնական բացմանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանում շինարարությունը և կառուցապատումը կարևոր ոլորտներից են և այս ցուսահանդեսը շատ լավ հնարավորություն է, որպեսզի ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց արտադրանքը, գտնել նոր գործընկերներ և իրացման հնարավորություններ։ «Տնտեսության վերականգնմանը զուգընթաց, այս ընկերությունները մեծ գործ ունեն անելու»,- ասել է էկոնոմիկայի նախարարը և հավելել, որ պետք է ամեն ինչ անենլ, որպեսզի Հայաստանում վերականգնվի ցուցահանդեսային կյանքը։

Վահան Քերոբյանը շրջել է ցուցահանդեսի սրահներով, հետաքրքրությամբ դիտել տաղավարները և գոհունակությամբ նշել, որ հայկական ընկերությունների, ինչպես նաև արտասահմանյան կազմակերպությունների ներկայացրած արտադրանքը որակական չափանիշներով գերազանցում է թուրքականին և լիարժեքորեն կարող է փոխարինել այն։

Աենամյա ցուցահանդեսը, որն ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում և խոշորագյույններից մեկը՝ տարածաշրջանում, նախորդ տարվա դադարից հետո, այս տարի վերականգնել է իր աշխատանքը։  Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 90 շինարարական կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ շինարարական տեխնոլոգիաներ և տրանսպորտային միջոցներ, շինարարական նյութեր, փայտյա և մետաղյա հավաքածուներ, էներգո-ջերմա-ջրամատակարարման, անվտանգության, ջեռուցման և օդափոխման համակարգեր, կերամիկա և քար, պատի և առաստաղի դեկոր, ծածկեր և մեկուսիչներ, հատակի ծածկեր, լաքեր և ներկեր, դռներ և պատուհաններ, կահույք և աքսեսուարներ, անշարժ գույք և նախագծում, ինտերիերի և էքստերիերի դիզայն, վիտրաժներ, լողավազաններ, սանտեխնիկա։

«Կովկաս․ շինարարություն և վերանորոգում  էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը։