Էրդողանը հարձակում է գործում իրավունքների և ժողովրդավարության վրա. Human Rights Watch

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի իշխանություններն աննախադեպ կերպով ոչնչացնում են մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական նորմերը, այս մասին նշվում է Human Rights Watch-ի մարտի 24-ին հրապարակած զեկույցում:

Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի կառավարությունը ձեռնարկեց վտանգավոր միջոցառումներ ՝ օրենքի գերակայությունը խաթարելու և ընկալվող քննադատողներին և քաղաքական հակառակորդներին թիրախավորելու համար:

Թուրքիան մարտի 19-ին դուրս եկավ ԵԽ՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: Դրանից երկու օր առաջ երկրի գլխավոր դատախազը դիմել էր Սահմանադրական դատարան՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու հարցով:
«Նախագահ Էրդողանը թիրախավորում է ցանկացած կառույց կամ հասարակության հատվածի, որը կանգնում է Թուրքիայի հասարակությունը վերաձևավորելու իր ջանքերի դեմ:»,- հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը: «Խորհրդարանական ընդդիմության, քրդերի և կանանց դեմ վերջին զարգացումները վերաբերում են նախագահի իշխանության պահպանումն ապահովելուն ՝ խախտելով մարդու իրավունքները և ժողովրդավարական երաշխիքները»:
Նա նշել է, որ ընտրությունների արդյունքում 11.7 տոկոս ձայն հավաքած և 55 պատգամավորական մանդատ ձեռք բերած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու գործընթաց նախաձեռնելը վիրավորում է քաղաքական հավաքների ու արտահայտման իրավունքը:
«Այս քայլով կարող է ժխտվել շուրջ 6 մլն ընտրողների ընտրական իրավունքը»,- նշել է Ռոթը: Նա հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները չպետք է լուռ մնան Թուրքիայում կատարվող իրադարձությունների նկատմամբ:
Հաշվի առնելով ամեն տարի Թուրքիայում գործընկերների և նախկին գործընկերների կողմից կանանց հարյուրավոր սպանությունները, ցնցող է Էրդողանի քայլը `դուրս գալու և անտեսելու կանանց համար այդ պայմանագրով հույժ անհրաժեշտ պաշտպանությունը: