Մենք պետք է հստակեցնենք ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքը․ դաշնակիցները չեն անում այն, ինչ անում է Թուրքիան․ Մակրոն

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ անհրաժեշտ է հստակեցնել Թուրքիայի տեղը ՆԱՏՕ-ում, ընդ որում` ընդգծվում է Անկարայի հետ երկխոսության կարևորությունը, այդ թվում նաև` անվտանգության ու ներգաղթի հարցերով, գրում է «Ռիա Նովոստին»:

«Ֆրանսիայի դիրքորոշումը եղել է շատ հստակ։ Երբ միակողմանի գործողություններ էին Արևելյան Միջերկրականում, մենք քննադատում էին, իսկ հետո գործեցինք՝ ֆրեգատներ ուղարկելով։ Այնուհետև մենք հասանք նրան, որ դա դատապարտվեր Եվրախորհրդարանի մակարդակով»,- ասել է Մակրոնը՝ France 5-ին տված փաստագրական ֆիլմի շրջանակներում, որում խոսք է գնում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների մասին։

«Եվ ինչպես ես ասում էի դեռևս մեկ տարի առաջ, ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ն այս հարցում այնքան էլ հստակ դիրքորոշում չունի։ Մենք պետք է հստակեցնենք ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքը։ Սովորաբար դաշնակիցների հետ հարաբերություններում չեն անում այն, ինչ վերջին ամիսներին անում է Թուրքիան»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։

Սրա հետ մեկտեղ Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ երկխոսություն վարել։
«Անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի Թուրքիան մեջքով չթեքվի Եվրոպային և չգնա մեծ կրոնական ծայրահեղականության կամ այնպիսի աշխարհաքաղաքական ընտրության, որը է՛լ ավելի վտանգավոր ու բացասական կլինի մեզ համար»,- նշել է նա։

Ֆրանսիանի նախագահը նշել է, որ Թուրքիան անվտանգության ու ներգաղթի հարցերով գործընկեր է հանդիսանում։
«Այն անվտանգության ոլորտում գործընկեր է,  ներգաղթի հարցերով գործընկեր է։ Կարելի է ամեն ինչ ասել, սակայն Թուրքիան երկիր է, որտեղ ամենից շատ փախստականներ կան Սիրիայից։ Ես ընդունում եմ փաստերը․ դա ծանրաբեռնվածություն է, դա պատասխանատվություն է։ Նրանք շուրջ 3 միլիոն փախստական ունեն»,- նշել է նա։

Տաթև Ֆռանգյան