ԲՏԱ նախարարությունում դեռ չեն պարզել՝ ո՞ւմ պատճառով է Աբու Դաբիում ձախողվել ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցությունը

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ մեկ ամիս է՝ Հակոբ Արշակյանի ղեկավարած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում չեն պարզել, թե ո՞ւմ անգործության արդյունքում է, որ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2021 միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին հայկական կողմը մասնակցում էր դատարկ տաղավարով:

Հիշեցնենք՝ IDEX-2021 միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարում ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն թռուցիկներ էին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձրացված աղմուկի ֆոնին հայտարարեց, որ առաջացել են լոգիստիկ խնդիրներ, ինչի հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Փետրվարի 25-ին Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Աբու Դաբիի ցուցահանդեսի հետ կապված նշանակել է ծառայողական քննություն, մեղավորները պատասխանատվության կկանչվեն։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Factor.am-ին փոխանցել են, որ ծառայողական քննության համար սահմանվելու է մեկ ամիս ժամկետ: Ըստ նախարարության պատասխանի՝ վերջնաժամկետը լրանում է վաղը:

Նշենք, որ IDEX-2021 միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի կառուցապատման և դիզայներական աշխատանքների կատարման նպատակով դեռևս փետրվարի 2-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի արժեքը 23 մլն դրամ է:

Նարեկ Կիրակոսյան