Ինչու են այս օրերին ավելի ու ավելի մեծաթիվ միգրանտներ կուտակվում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Այս օրերին Մեքսիկայի հետ սահմանի մոտ ավելի ու ավելի մեծաթիվ միգրանտներ են հավաքվում, որոնց մեջ նկատելի է առանց մեծահասակների ուղեկցության անչափահաս երեխաների թիվը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքիի խոսքերով, մարդկանց մեծամասնությանն այստեղից հետ են վերադարձնում: «Սահմանը բաց չէ»,- ասել է նա ու ավելացրել, որ ԱՄՆ մուտք գործողների թիվը սահմանափակ է:

Կոնգրեսի հանրապետական անդամները Բայդենին են մեղադրում սահմանային այս կուտակումների մեջ, քանի որ ասում են նրանք, իր նախընտրական արշավի ժամանակ նա էր խոստանում օրինականացնել առանց փաստաթղթերի այստեղ գտնվող 11 միլիոն փախստականների կեցությունը:

Սենատում Հանրապետական կուսակցության ղեկավարներն այս իրավիճակը համարում են ճգնաժամային:

Սենատի փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելի խոսքով՝ «ստացվում են լուրեր սահմանին մեծաթիվ ձերբակալությունների մասին, որոնց մեջ, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ցուցակների, կան ահաբեկչության համար որոնվող անձանց անուններ»:

Եթե այս մարդկանց հաջողվի մուտք գործել ԱՄՆ, նրանց վրա չի տարածվի այն օրենքը, որն ընդունվելու դեպքում նախատեսում է օրինականացնել արդեն ԱՄՆ-ում գտնվող տասնմեկ միլիոն փախստականների կեցությունը:

Ներկայացուցիչների պալաստի նախագահ Նենսի Փելոսին ասում է, որ եթե փակվեն դռները նոր ժամանողների առջեւ, Ամերիկան կկորցնի աշխարհում առաջատարի իր դերը:

Եթե Ներկայացուցիչների պալատում հինգշաբթի օրը հաստատված օրենքի երկու նախագծերը ստանան վերջնական հաստատում, եւ դառնան օրենք, անչափահաս տարիքում անօրինական կարգով ԱՄՆ տեղափոխված անձինք, որոնք այժմ չունեն մշտական կեցության իրավունք, կստանան ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու հնարավորություն: