Թրաֆիքինգի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ընտանիքի երեք անդամ

Լուրեր

11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված  քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ամուսիններ՝ 1960 թվականի ծնված Լ.Կ-ին և 1971 թվականին ծնված Ա.Ղ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4 կետերով, իսկ  նրանց որդուն՝ 2003 թվականի ծնված Վ.Կ-ին, մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4 կետերով սահմանված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նրանք 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կատարել են մարդու՝ հարկադիր աշխատանքի ձևով թրաֆիքինգ կամ շահագործում՝ իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ ղեկավարելու հնարավորությունից զրկված, արարքի կատարման պահին անչափահաս տարիքում գտվող Ա.Ի.-ին դրել և պահել են շահագործման վիճակի մեջ, օգտագործելով վերջինիս վիճակի խոցելիությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու միջոցով շահագործել են նրան, չեն վճարել կատարված աշխատանքի դիմաց վարձատրության՝ նախնական բանավոր պայմանավորվածությամբ որոշված գումարը, պահել են նվաստացուցիչ և անմարդկային պայմաններում, իսկ մայրը և որդին վերջինիս նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով և դրա գործադրմամբ հարկադրել են աշխատել:

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ 2018 թվականին ընտանիքի անչափահաս որդին և Լ.Կ.-ի մոտ որպես կթվորուհի աշխատող Հ.Բ.-ն տուժող Ա.Ի.-ին ընտանիքին պատկանող անասնաֆերմային կից տնակում, դիտավորյալ կերպով պատճառել են հոգեկան տառապանք, մասնավորապես՝ որդին տուժող Ա.Ի-ին ստիպողաբար կերակրել է ուտելիքի մնացորդներ, իսկ Հ.Բ.-ն այդ ընթացքում, առանց պատճառի և առիթի, ձեռքերով և ոտքերով հարվածել է վերջինիս, հայհոյել, որի ժամանակ Վ.Կ-ն տեսանկարահանել է այդ ամենը իր բջջային հեռախոսով և ծաղրանքի ենթարկել Ա.Ի-ին:

Նախաքննությունը շարունակվում է։