Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հրապարակել է AstraZeneca-ի անվտանգության հետաքննության արդյունքները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Դեղամիջոցների եվրոպական գործակալության անվտանգության կոմիտեն ավարտել է AstraZeneca-ով պատվաստվածների մոտ արյան մակարդուկների (թրոմբ) գոյացության դեպքերի նախնական հետաքննությունը։

Կոմիտեից հայտնում են, որ որևէ կապ չեն գտել AstraZeneca-ի պատվաստումների և որոշ հիվանդների մոտ թրոմբի դեպքերի միջև։
«Դեռևս լայն տարածում ունեցող COVID-19-ի դեմ պայքարում (որն ինքնին հանգեցնում է արյան թանձրացման խնդիրների և կարող է մահացու լինել) AstraZeneca պատվաստանյութի օգտակար կողմերը շարունակում են գերակշռել կողմնակի ազդեցությունների ռիսկին։

Պատվաստանյութը կապված չէ այն ստացող մարդկանց մոտ արյան թրոմբների (թրոմբոէմբոլիկ դեպքերի) ընդհանուր ռիսկի ավելացման հետ։ Պտվաստանյութի հատուկ խմբաքանակի կամ արտադրական որոշակի տեղամասերի հետ կապված որևէ խնդրի մասին վկայություն չկա։

Այնուամենայնիվ, պատվաստանյութը կարող է կապված լինել արյան հյուսվածքներին առնչվող շատ հազվադեպ դեպքերի հետ, այսինքն՝ արյան թրոմբոցիտների ցածր մակարդակ՝ արյունահոսությամբ կամ առանց դրա, այդ թվում՝ ուղեղից արյունն արտանետող անոթներում թրոմբների հազվադեպ դեպքեր»,- ասված է Դեղամիջոցների եվրոպական գործակալության զեկույցում։

Նշվում է, որ AstraZeneca պատվաստանյութի ամենատարածված կողմնակի ազդեցությունները, սովորաբար, մեղմ կամ չափավոր են և բարելավվում են պատվաստումից հետո մի քանի օրվա ընթացքում:

Հիշեցնենք՝ Եվրամիության մի շարք երկրներ նախորդ օրերին դադարեցրել են AstraZeneca-ով պատվաստումները՝ դրանք ստացած մարդկանց մոտ առանձին դեպքերում թրոմբոցիտների քանակի պակասի և բարդացումների մասին ահազանգերի պատճառով։

Հավելենք՝ երեկ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում AstraZeneca տեսակի պաստվատանյութը դեռ չի կիրառվում։