Բայդենը հայտարարել է, որ Պուտինը «կվճարի» ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի» 2020 թվականի ԱՄՆ ընտրություններին ենթադրյալ միջամտության համար, գրում է ABC-ն:

Այսօր ԱՄՆ Հետախուզության գլխավոր գործակալությունը հրապարակել էր 2020 թ. ընտրություններին օտարերկրյա միջամտության վերաբերյալ զեկույց, որում ասվում է, որ Պուտինը քրտնաջան աշխատել է նախագահական ընտրություններում Բայդենի թեկնածությունը «արատավորելու» համար:

ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ ՌԴ նախագահը «կվճարի» նման գործողությունների համար։ Բայդենը հիշեցրել է, որ նրանք Պուտինի հետ հեռախոսազրույց են ունեցել հունվարի վերջին, և նրանց միջև երկարատև զրույց է տեղի ունեցել։

«Զրույցի սկզբում ես ասացի՝ գիտեմ Ձեզ, Դուք էլ ինձ գիտեք։ Եթե ապացուցեմ, որ դա տեղի է ունեցել (2020 թվականի ԱՄՆ ընտրությունների միջամտությունը- խմբ.), ապա պատրաստ եղեք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը ABC-ին տված հարցազրույցում։

Ընդ որում, Բայդենը չի մանրամասնել, թե ինչ պատժամիջոցներ կկիրառի ընտրություններին աջակցելը ապացուցվելու դեպքում։

Անդրադառնալով ԱՄՆ սույն մեղադրանքներին՝ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը զեկույցն անվանել է սխալ ու առանց ապացույցների։

 

Տաթև Ֆռանգյան