«ԵՄ-ն պետք է անկեղծ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի հանդեպ». Չավուշօղլու

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի արտաքին գերատեսչության և Եվրոպայի հարցերով նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, գրում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն, 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին խոսելու առիթը բաց չթողնելով, ԵՄ-ին մեղադրել է այդ ժամանակ Թուրքիային չաջակցելու մեջ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն հեղաշրջման փորձի ժամանակ միայնակ է թողել այն Թուրքիային, որն ասում էր, որ նույնիսկ իր առջև ծառացած ամենալուրջ սպառնալիքի ժամանակ գիտի ԵՄ-ի ռազմավարական նշանակությունը:

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին: Գյուլենականների ցանցը Թուրքիայում համարվում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:

Չավուշօղլուն, մատնանշելով, որ  Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցությունները դադարեցվել են քաղաքական դրդապատճառներով, ասել է. «Մեր ձեռքում մնացել է միայն ներգաղթյալների համաձայնագիրը: 2016թ. սկսած Թուրքիան կատարել է իր ողջ պարտավարությունները սույն համաձայնագրի համատեքստում, իսկ ԵՄ-ն չի կատարել և չի էլ ցանկացել կատարել»:

Վերջին մեկ տարվա Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա լարվածությանն անդրադառնալով՝ թուրք նախարարը պնդել է, որ ԵՄ-ն ամբողջովին Թուրքիայի դեմ է գործել և ստիպված է եղել աջակցել ԵՄ անդամ պետություննների «անարդար քաղաքականությանն ու մաքսիմալիստական պահանջներին»:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ 2020թ. դեկտեմբերի կայացած ԵՄ գագաթաժողովից հետո Թուրքիա-ԵՄ հարաբերությունների զարգացման դրական միտում է նկատվել:

«Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առաջընթաց գրանցելու և անցյալի սխալները չկրկնելու համար ԵՄ-ն պետք է անկեղծ վերաբերմունք և ռազմավարական մոտեցում ցուցաբերի»,- ասել է նա: